Չե Գեվարա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնեստո Գեվարա (հունիսի 14, 1928, Ռոսարիո, Արգենտինա – հոկտեմբերի 9, 1967, Լա Իգերա, Բոլիվիա) - սովորաբար կոչված ու ճանաչված որպես Չե Գեվարա, Էլ Չե կամ միայն Չե, Արգենտինայում ծնված մարքսիստ հեղափոխական, քաղաքական գործիչ և Կուբայական հեղափոխության ու միջազգային կոմունիստական շարժման ականավոր մասնակից։
Երիտասարդ տարիքից ուսանելով բժշկության ճյուղում, Չե Գեվարան ճանապարհորդում է Հարավային Ամերիկան ծայրեծայր, ուր տեսնում է մայրցամաքի ժողովրդի աղքատ վիճակը ու միջավայրը։ Այդ ճանապարհորդությունների ընթացքում իր փորձառությունները և դիտողությունները իրեն քաջալերում են շարունակել մարքսիզմի ուսումնասիրումը, քանի որ նա հավատում էր, որ մարքսիստական հեղափոխությունը ժողովրդի չքավորությունը հաղթահարելու միակ լուծումն է։
1956-ին, երբ Մեքսիկայում էր գտնվում, Չե Գեվարան ծանոթանում է Ֆիդել Կաստրոյի հետ և միանում է վերջինիս հեղափոխական շարժմանը։ Կուբայական հեղափոխության արդյունքում կործանվում է Կուբայի դիկտատոր՝ Գեներալ Ֆուլխենսիո Բատիստան՝ 1959-ին։
1965-ին Չե Գեվարան մեկնեց Կուբայից՝ մտադրություն ունենալով հեղափովություն կազմակերպել Կոնգոյում և Բոլիվիայում։ Բոլիվիայում ձերբակալվում է ԿՀԳ-ի և ԱՄՆ-ի հատուկ նշանակության գնդի կողմից։
Չե Գեվարան մահապատժի է ենթարկվում Բոլիվիայի նախագահ Ռենե Բարրիենտոսի հրամանով՝ Լա Իգերա բնակավայրում Վալլեգրանդեի մոտ հոկտեմբերի 9-ին, 1967թ.։
Մահից հետո Գեվարան դառնում է սոցիալիստական հեղափոխության շարժումների խորհրդանիշը։ Գեվարայի պատկերը աշխարհում ամենաճանաչված նկարներից մեկն է և ճանաչված է որպես 20-րդ դարի խորհրդանիշը։
