Չեռնոգորցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Չեռնորորցիներ, սլավոնական ազգ։ Ընդհանուր թիվը՝ 509 հազար (1978 թվականին)։ Մեծամասնությունը բնակվում է Չեռնոգորիայում (356հազար) և Սերբիայում (125 հազար)։ Խոսում են սերբա-հորվաթերենի շտոկավյան բարբառով։ Հավատացյալների մեծ մասը ուղղափառներ են, կան մահմեդականներ։ Մշակույթում և կենցաղում շատ ընդհանրություններ ունեն սերբերի հետ, սակայն լեռնային պայմաններից բխող մեկուսացվածությունը, օսմանյան լծի դեմ բազմադարյա պայքարը և դրա հետևանքով ռազմականացված կենցաղը դանդաղեցրել են Չեռնոգորիայի հասարակական-տնտեսական զարգացումը և նպաստել նահապետական-ցեղային հարաբերությունների տևականությանը։ Ավանդական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png