Չելյուսկին (շոգենավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չելյուսկին (այլ կիրառումներ)
«Չելյուսկին» շոգենավը 1933 թվականի ամռանը Լենինգրադում:
«Չելյուսկին» շոգենավը խորհրդային նամականիշի վրա։

«Չելյուսկին» (ռուս.՝ Челю́скин), խորհրդային շրջանի շոգենավ։ Կառուցվել է Դանիայում, 1933 թվականին։ 1933 թվականի հունիսի 19-ին անվանափոխվել է ի պատիվ Սեմյոն Չելյուսկինի (մինչ այդ կոչվել է «Լենա»)։

1933 թվականին փորձ կատարվեց «Չելյուսկին»-ով մեկ նավագնացության շրջանում անցնել Հյուսիսային ծովային ուղին՝ Մուրմանսկից Վլադիվոստոկ (արշավախմբի ղեկավար՝ Օ․ Շմիդտ, կապիտան՝ Վ․ Վորոնին)։ Այնուամենայնիվ, 1934 թվականի փետրվարի 13-ին Չուկոտի ծովում «Չելյուսկին»-ը ճզմվեց սառույցներով և ընկղմվեց։ Արշավախմբի մասնակիցներին՝ «չելյուսկինցիներին», սառույցի վրայից ցամաք փոխադրեցին սովետական օդաչուները, որոնք առաջինը ԽՍՀՄ-ում ստացան Սովետական Միության հերոսի կոչում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 689