Չեզոքացման եղանակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չեզոքացման Եղանակներ քիմիայում, լուծույթում թթվի կամ հիմքի պարունակությունը որոշելու քանակական անաչքւզի եղանակներ։ չեզոքացման Եղանակներ․ վերլուծական քիմիայի տիարա չափական վերչուծության կարևոր եղանակներից են։ Հիմնված են չեզոքացման ռեակցիաների վրա։ Լուծույթում թթվի պարունակությունը որոշելու համար այն տիարում են հիմքի (օրինակ, NaOH, КОН) հայտնի կոնցենտրացիայի լուծույթով, հիմքի պարունակությունը որոշելու համար՝ թթվի (օրինակ, НС1, H2S04) լուծույթով։ Սովորաբար օգտագործում են թթվի և հիմքի ջրային լուծույթները, հազվադեպ՝ նրանց լուծույթները օրգանական լուծիչներում։ Տիտրման վերջնակետը որոշում են ինդիկատորների, պղտոր ու գունավոր լուծույթները տիտրելիս՝ վերչուծության էւեկտրաքիմիական եղանակների միջոցով։ չեզոքացման Եղանակներ կիրառում են քիմիական արդյունաբերության մեջ, այլ արտադրություններում՝ քիմիական վերահսկողության համար և հետազոտական աշխատանքներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 687