Նախաշինվածքի չափանշում
Չափանշում, նախաշինվածքի կամ նախապատրաստուկների վրա մեխանիկական մշակման ենթակա մակերևույթների ուրվագծերը ցույց տվող կետերի ու գծերի նշում, ինչպես նաև հաստոցների վրա նախապատրաստուկների տեղադրման ստուգման համար անհրաժեշտ առանցքային և օժանդակ գծերի ու կենտրոնադրման նշանների գծանշում։ Չափանիշը մեխանիկական արտադրամասերում նախապատրաստական գործողություն է։
Տարբերում են մակերեսային և տարածական Չափանիշները։ Չափման գործողություններն են՝ մակերևույթի նախապատրաստումը (մաքրում, յուղազրկում և ներկում), սալի վրա նախապատրաստուկի տեղադրումը, գծիկների նշումն ու կետանշման անցումները։ Գործիքաշինական արտադրամասերում ճշգրիտ և պատասխանատու մեքենամասերի Չափանիշը կատարվում է կոորդինատային ներտաշ հաստոցների վրա։ Չափման համար օգտագործվում են բազմազան չափանշիչ գործիքներ ու հարմարանքներ՝ չափանշիչ սալեր, կարկին, անկյունաքանոններ, անկյունաչափեր, հարթացույցներ, ռեյսմուսներ, ձողագործիքներ, կետիչներ, խազիչներ, պրիզմաներ, չափանշիչ տուփեր։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 683)։ |