Չառլզ Հարելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Charles Voyde Harrelson
անգլ.՝ Charles Harrelson
Դիմանկար
վարձու մարդասպան
Ծնվել է1938 հուլիսի 23
ԾննդավայրՀանստվիլ, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էմարտի 15, 2007(2007-03-15) (տարիքը 68)
Մահվան վայրADX Florence բանտ, Կոլորադո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
ԿրթությունLovelady High School?
Մասնագիտությունվարձու մարդասպան
Ամուսին

Նենսի Հիլման Հարելսոն
Ջոն Էնն Հարելսոն
Դիանա Լու Օսվալդ

Ջինա Ադել Ֆոսթեր
ԾնողներՎոյդ Հարելսոն
Ալմա Հարելսոն
Երեխաներ

Վուդի Հարելսոն, դերասան
Բրետ Հարելսոն, մոտոարշավորդ

Ջորդան Հարելսոն, գործարար
 Charles Harrelson Վիքիպահեստում

Չառլզ Վոյդ Հարելսոն (անգլ.՝ Charles Voyde Harrelson; հուլիսի 23, 1938, Հանստվիլ, Տեխաս, ԱՄՆ - մարտի 15, 2007, ADX Florence բանտ, Կոլորադո), ամերիկացի վարձու մարդասպան, դատապարտվել է ցմահ ազատազրկման դաշնային դատավոր Ջոնաթան Վուդի սպանության համար, հոլիվուդյան դերասան Վուդի Հարելսոնի հայրը[1]։

1979 թ. մայիսի 29-ին Չառլզ Հարելսոնը սպանել էր դատավոր Ջոնաթան Վուդին նրա տան մոտ՝ կրակելով նրա թիկունքին։ Ավելի ուշ պարզվել է, որ նրան վարձել էր թմրաբարոն Ջամիլ Չագրան։ Դատավոր Վուդը, ով ստացել էր «մաքսիմալ Ջոն» մականունը, նշանավոր էր նրանով, որ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեպքում ամբաստանյալներին դատապարտում էր երկարաժամկետ բանտարկության։

ADX Florence խիստ ռեժիմի գաղութը, որտեղ մահացել է Հարելսոնը

Հենց այդ օրը Վուդը պետք է լսեր Ջամիլ Չագրայի գործը։ Այդ սպանության համար նրան դատապարտեցին երկու ցմահ ժամկետով ազատազրկման (ԱՄՆ-ի օրենքով նախատեսված է նման պատիժ) և նա պատիժը պետք է կրեր Ատլանտայի դաշնային բանտում։

Հարելսոնը մեկ անգամ արդեն կանգնել էր դատարանի առաջ սպանության մեղադրանքով, սակայն նրան անմեղ էին ճանաչել։

1996 թվականին Հարելսոնը Ատլանտայի բանտից փախուստի փորձ էր կատարվել և տեղափոխվել էր Կոլորադոյում գտնվող ADX Florence խիստ ռեժիմի գաղութ։ 2007 թ. մարտի 15-ին նրան մահացած էին գտել իր խցում, ամենայն հավանականությամբ նա մահացել էր բնական մահով[2]։

Վուդի Հարելսոնը հոր մահից հետո փորձել է վիճարկել դատարանի որոշումը և հոր վրայից հանել մեղադրանքը, սակայն դա նրան չի հաջողվել[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Woody Harrelson's Father Dies in Prison». CBC News. DENVER March 21, 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 16-ին.
  2. «Woody Harrelson's dad dies in prison». Associated Press. 2007 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 21-ին.
  3. «Loves the Beach, the Planet and Movies». The New York Times. 2007 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 25-ին.