Չան Կըն Սոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չան Կըն-Սոկ (կոր. 장근석; հանչա. 張根碩, 1987 թ. օգոստոսի 4, Հարավային Կորեա` Չունչոնբուկ-դո նահանգի Դանյան կոմսություն), հարավկորեացի դերասան, երգիչ և մոդել: Առավել հայտնի է 2009-ին նկարահանված «Դու գեղեցիկ ես» դրամայից, որտեղ խաղում է խմբի առաջնորդ Հուան Տե-Կյոնի դերը, դերասաններ Լի Հոն-Կիի, Չուն Յոն-Հուայի, Փաք Շին-Հեի և Ուիի հետ միասին: Նաև հայտնի է 2010-ին նկարահանված ռոմանտիկ կոմեդիա «Մերին ամբողջ գիշեր դրսում մնաց» սերիալից, որտեղ մարմնավորում է Կան Մյու-Գյոլի դերը, դերասանուհի Մուն Կըն Յանգի հետ։ Նրան կոչում են Ասիայի Արքայազն իր դերասանական, երգելու և պարելու ունակությունների համար։

Կենսագրություն

Այն բանից հետո, երբ մի գործակալ բացահայտեց Կըն Սոկին, նա սկսեց աշխատել որպես երեխա մոդել։ Այդ ժամանակ Կըն Սոկի ծնողները վաճառում էին իրենց տունը։ Գործակալը, որը ապագա գնորդ էր, նկատեց Կըն Սոկին։ Տեսնելով նրա պոտենցիալը, գործակալը առաջարկեց Կըն Սոկի ծնողներին` թույլ տալ տղային սկսել իր կարիերան որպես մոդել։ Կըն Սոկը իր դերասանական կարիերան սկսեց 1997թ.-ին նկարահանված Selling Happiness (Haengbokeul Pabmoda) կոմեդիայում։ Դրանից հետո նա շարունակեց աշխատել հեռուստատեսությունում որպես երեխա դերասան : Միջին դպրոցում Կըն Սոկը առաջին անգամ լսեց փոփ-երգիչ Կեն Հիրայի երգերը։ Նա այնքան էր ոգեշնչվել նրանով, որ սկսեց ինքնուրույն ճապոներեն սովորել։ Ավագ դպրոցի առաջին տարիների ընթացքում Չան Կըն Սոկը տեղափոխվեց Նոր Զելանդիա, որտեղ նա 2003թ.ից սկսեց հաճախել Նելսոն քոլեջ` անգլերեն և ճապոներեն սովորելու համար։ Շնորհիվ Նոր Զելանդիայում սովորած տարիներին, նա կարողանում է խոսակցական մակարդակով հաղորդակցվել այդ երկու լեզուներով։ Չնայած այն հանգամանքին, որ Չան Կըն Սոկը ցանկանում էր շարունակել ուսումը Նոր Զելանդիայում, Հարավային Կորեայից ստանալով աշխատանքի առաջարկ, որն էր նկարահանվել հայտնի Էմ Բի Սի ալիքի Nonstop 4 կոմեդիայում, նա ստիպված եղավ հետ գնալ իր երկիր։ Այդ կոմեդիայից հետո Կըն Սոկն իրեն համարում էր անհաջող դերասան և չէր կարծում, որ ուներ լավ դերասանական ունակություններ։ Դրանից հետո նա որոշեց ամեն ինչ նորից սկսել և նվիրվել իսկական դերասան դառնալու գործին։ 2005 թ.-ին Էս Բի Էս ալիքիով ցուցադրված Lovers in Prague դրամայում Կըն Սոկի` նախագահի տղայի մարմնավորած դերը, դարձավ մեծ հիթ և լավ ընդունվեց դրամաների երկրպագուների կողմից։ 2006թ.-ին, Կըն Սոկը մուտք գործեք մեծ կինո One Missed Call: Final ճապոնական սարսափ ֆիլմով, որտեղ խաղում էր համր տղայի դերը։ Իր դերին նախապատրաստվելու համար նա նաև սովորեց ժեստերի լեզուն։ Օգտագործելով ճապոներենի իր գիտելիքները Կըն Սոկը առանց դժվարությամբ կարողանում էր շփվել իր ճապոնացի գործընկերների հետ։ Փոքր կինոյում նրա հաջորդ դերը Կիմ Ըն-Հոն էր ով Հուան Ջին Ի-ի առաջին սերն էր Հուան ՋինԻհեռուստասերիալում։