Չանսի Բիլապս
| Չանսի Բիլապս | |
| Դիրքը | Պաշտպան |
|---|---|
| Ի ծնե տրված անունը | Չանսի Ռեյ Բիլապս |
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 25, 1976 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 191 սմ |
| Քաշ | 95 կգ |
| Դրաֆթի տարի | 1997 / Ռաունդ` 1 / Ընտր.` 3-րդ |
| Կարիերայի պատմություն | |
Չանսի Ռեյ Բիլապս (անգլ.` Chauncey Ray Billups, ծնվ.` սեպտեմբերի 25, 1976 թ., Դենվեր, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերս» ակումբում` որպես պաշտպան: Ուսանողական տարիներին հանդես գալով Կոլորադոյի համալսարանում` Բիլապսն ընտրվում է 1997թ. NBA-ի դրաֆթի առաջին ռաունդի 3-րդ ընտրությամբ` «Բոստոն Սելտիքսի» կողմից:
Բիլապսի կարիերան առանձնահատուկ հաջողություններով է անցնում հատկապես «Դետրոյթ Փիստոնսում» հանդես գալու տարիներին (2002-2008), որի կազմում Բիլապսը 2004 թ.-ին հաղթում է NBA-ի առաջնությունը, իսկ ինքը դառնում «NBA-ի գերեզրափակչի MVP» (ամենաարժեքավոր խաղացող): 5 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star) և 3 անգամ ընտրվել որպես All-NBA ճանաչողական թիմի անդամ:
Հանդես է եկել նաև ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային հավաքականում:
2004 թ.-ին Կոլորադոյի համալսարանի կողմից արժանացել է փառաբանման և համալսաարանի մարզադահլիճում հավերժացրել իր համարով խաղաշապիկը:
Բիլապսը բավականին սիրված մարզիկ է հայրենի նահանգում: Դեռ պատանի ժամանակ արժանանում է «Բասկետբոլային Միստր Կոլորադո» տիտղոսին: Մասնակցում է բազմաթիվ բարեգործական ծրագրերի, ինչ համար ստացել է մի շարք մրցանակներ` հասարակության բարեկեցիկ զարգացման գործում ավանդ ունենալու համար:
Անձնական կյանքը[խմբագրել]
Ամուսնացած է և ունի 3 դուստր: Նրա ընկեր և NBA-ի բասկետբոլիստ Քևին Գառնեթը հանդիսանում է երկրորդ դստեր` Սիարայի կնքահայրը:
Պատկերասրահ[խմբագրել]
-
Չանսի Բիլապսը և Լամար Օդոմը պահում են ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնության գավաթը
|
|||||
Արտաքին հղումներ[խմբագրել]