Չամիչյանի վերախմբավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չամիչյանի վերախմբավորում, օ-նիտրաբենզալդեհիդի լուսաքիմիական փոխարկումը օ-նիտրազաբենզոյական թթվի և նման վերախմբավորումները։ Ռեակցիան ընթանում է ինչպես լուծույթում (օրինակ՝ բենզոլում), այնպես էլ բյուրեղներում՝ լույսի ազդեցությամբ։ Չամիչյանի վերախմբավորման են ենթարկվում մոլեկուլում խումբ պարունակող օրգանական միացությունները։ Մետա- և պարաբենգալդեհիդը Չամիչյանի վերախմբավորման չեն ենթարկվում։ Չամիչյանի վերախմբավորում օգտագործվում է անդրանիլաթթվի արտադրության համար։

Ռեակցիան հայտնաբերել է Ջակոմո Չամիչյանն իր աշխատակից Պոլ Սիլբերի հետ (1901)։ «Չամիչյանի վերախմբավորում» անվանումն առաջարկել է գերմանացի քիմիկոս Ա․ Շյոնբերգը 1958 թվականին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 663