Ուրցադաղձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուրցադաղձ (լատին․՝ Ziziphora), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա կիսաթփերի կամ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 20 (այլ տվյալներով՝ 30) տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 10-15 սմ։ Տերևները հակադիր են, նշտարաձև կամ երկարավուն։

Ծաղկաբույլը հասկանման է կամ գլխիկանման, ծաղիկները՝ բաց վարդագույն, բաց մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։

Պտուղը կազմված է 4 ընկուզանման մասերից (էրեմևերից)։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում՝ 8 տեսակ՝

  • Ուրցադաղձ բարակ (լատին․՝ Ziziphora tenuior),
  • Ուրցադաղձ պարսկական (լատին․՝ Ziziphora persica),
  • Ուրցադաղձ վայրի ռեհանաուրցանման (լատին․՝ Ziziphora clinopodioides) և այլն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտու չոր, քարքարոտ, ավազոտ վայրերում։

Կիրառում և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է եթերայուղեր։ Մեղրատու է։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  ևս 14 ընտանիք   ավելի քան 80 դաս  
         
  կարգ Շրթնածաղկավորներ     ենթաընտանիք Կատվադաղձազգիներ     մոտ 8 տեսակ
               
  բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     ընտանիք Խուլեղինջազգիներ     դաս Ուրցադաղձ    
             
  ևս 44 կարգի ծղկավոր բույսեր   ևս 7 ենթաընտանիք   Ziziphora bungeana
     

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկները

Հայտնի է 30 տեսակ[1], նրանցից մի քանիսը.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Зизифора — статья из Большой советской энциклопедии (Проверено 3 мая 2010)
  2. NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Ziziphora L.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։