Վանի թագավորության տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանի թագավորության տնտեսություն, մ.թ.ա. XIII - VI դարերում Հայկական լեռնաշխարհի տարածքում ձևավորված Վանի թագավորության տնտեսության կառուցվածքը և գործունեության սկզբունքները։

Ուրարտական սեպագիր արձանագրություն
Խալդի աստծո զորությամբ, Սարդուրին՝ որդին Արգիշտիի, այս ամբարը լցրեց։[1]

Վանի թագավորության տնտեսության հիմունքները[խմբագրել]

Առևտուրը[խմբագրել]

Հայկական լեռնաշխարհում գյուղատնտեսության մեջ աշխատանքի բաժանում կատարվում էր Վանի թագավորության կազմավորումից դեռ շատ առաջ։ Այդ պատճառով հետազոտողները չեն կասկածում, որ Վանի թագավորությունում գոյություն են ունեցել զարգացած առևտրային հարաբերություններ այդ պետության պատմության հենց սկզբից[2]։ Երկրում առևտուրը ապրանքափոխանակության բնույթ ուներ, այլ ոչ ապրանքա-դրամային։ Հիմնականում առևտրի առարկա էին դառնում անասունները, ձիերը, ձավարեղենը, գինին, մետաղները, բնափայտը։ Հաճախակի ռազմական գործողությունները, հատկապես Վանի թագավորության և Ասորեստանի միջև, խոչընդոտում էին առևտրի զարգացմանը։ Հաճախ թանկարժեք բեռները հափշտակվում էին որպես ռազմավար կամ տուրք։ Հավանական է, որ կրոնական տնտեսությունները նույնպես մասնակից էին առևտրական հարաբերություններում։ Օրինակ, Վանի թագավորության պաշտամունքային կենտրոն Մուսասիրիում անասուններ էին բազմացնում ինչպես զոհաբերության, այնպես էլ ազատ առևտրի համար[3]։

Վանի թագավորությունում արտադրվող հիմնական ապրանքները, որոնք հարևան երկրների (հատկապես, Միջագետքի պետությունների) համար ուշագրավ էին՝

  • Ձիեր։ Հայկական լեռնաշխարհի բնական պայմանները շատ ավելի բարենպաստ էին ձիաբուծության համար, քան հարևան երկրներինը։ Մ.թ.ա. I հազարամյակում ձիերը մարտակառքեր ստեղծելու համար կարևորագույն ռազմավարական ռեսուրս էին։
  • Մետաղներ։ Տարբեր մետաղների, ներառյալ երկաթի, հանքատեղերի առկայությունը օժանդակում էր մետալուրգիայի զարգացմանը Հայկական լեռնաշխարհում։ Միջագետքի երկրները սեփական հանքեր չունեին։
  • Գինի։ Երկրի բնական պայմանները շատ բարեբեր էին խաղողագործության համար, և, որպես հետևանք, այնտեղ ծաղկում էր գինեգործությունը։

Ոռոգումը և ջրամատակարարումը[խմբագրել]

Ջրամատակարարումն ու ոռոգումն պետության տարածքների տնտեսության վրա ազդեցության կարևորագույն գործոններ էիր։ Ուրարարտական թագավորական բոլոր տնտեսությունները տեղաբաշխվում էին գործարկված ոռոգման ջրանցքների շուրջը։ Հայկական լեռնաշխարհի շատ տարածքներ՝ այդ թվում Վանա լճի շրջակայքը, Արածանի գետի հովիտը և Արարատյան դաշտավայրը պարզագույն հողագործության համար պիտանի չեն, սակայն արհեստական ոռոգման պայմաններում առատ բերքատվություն կարող են ապահովել։ Առկա ռեսուրսների և բնակչության ներգրավումը ոռոգման խոշոր ջրանցքների կառուցման գործում նպաստեցին պետականության առաջադիմությանն ու ծաղկման, ինչը իր գագաթնակետին հասավ մ.թ.ա. VIII դարում։ Շնորհիվ ոռոգման համակարգի ստեղծման վրա ծախսած ջանքերի ուրարտացիները բավականաչափ հացահատիկային մշակաբույսեր աճեցնելու հնարավորություն ստացան, որպեսզի կախված չլինեին հարևան երկրներից, ինչպես նաև բազմապատկեցին խաղողի այգիները և դարձան Հին աշխարհի խոշորագույն գինի արտադրողն ու արտահանողը[2]։ Բացի այդ նորաստեղծ քաղաքներն ու ամրոցները պահանջում էին ջրամատակարարման անհրաժեշտ համակարգի կառուցում։ Այդպիսի համակարգերը անհրաժեշտ էին ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական նպատակներով, հատկապես քաղաքի շրջափակման ժամանակ։ Ուրարտացիները մեծ հաջողությունների հասան ջրամատակարարման և ոռոգման համակարգերի կառուցման գործում։ Իշպուինի, Մենուա, Արգիշտի I, Սարդուրի II, Ռուսա I և այլ թագավորների օրոք կառուցվել են ոռոգման բազմաթիվ արդյունավետ ջրանցքներ, որոնց մի մասը առ այսօր օգտագործվում է, որոշ դեպքերում՝ առանց էական վերակառուցման[5]։

Այդպիսի խոշորագույն ջրանցք էր Մենուաի ջրանցքը (Շամիրամ ջրանցք[4]), որը խմելու ջուր էր մատակարարում դեպի մայրաքաղաք Տուշպա։ Այդ ջրանցքի ընդհանուր երկարությունը 70կմ-ից ավելի էր, Խոշաբ գետի վրայով ջրանցքի ջուրը տարվում էր հատուկ կամրջով, իսկ ցածրադիր վայրերում 15մետր բարձրություն ունեցող քարաշարի վրայով։ Ջրանցքի շատ հատվածներ մեր օրերում էլ են գործում։

Մենուայի (Շամիրամի) ջրանցք
XIX դարի եվրոպացի հնագետների էսքիզները։
Urartian Menua canal.jpg
Քարերից մեկի վրայի սեպագրի թարգմանությունը. Խալդի աստծո կամոք այս ջրանցքը կառուցեց Իշպուինի որդի Մենուան։ Նրա անունն է «Մենուայի ջրանցք».

Խալդի աստծո վեհությամբ՝ Մենուան հզոր թագավոր է, մեծ թագավոր է, Բիաինիլի երկրի թագավորն է,Տուշպա քաղաքի կառավարիչը։
Մենուան ասում է. ով այս գրությունը կոչնչացնի, ով այն կջարդի, ով ուրիշներին կստիպի դա անել, ուրիշ ով կասի. ես եմ անցկացրել այս ջրանցքը, նրան թող ոչնչացնեն Խալդի, Թեյշիբա, Շիվինի աստվածները, նրա բոլոր աստվածները արևի տակ[5]։

Հնարավոր է, որ ուրարտացիները ոռոգման տեխնիկան մասամբ փոխառել էին հարևան Ասորեստանից՝ երկիր, որը վճռական ազդեցություն է ունեցել Վանի թագավորության մշակույթի վրա[2]։ Միջագետքի երկրները արհեստական ոռոգման կազմակերպման գործում հայտնի էին իրենց մեծ հաջողություններով։ Մյուս կողմից Հայկական լեռնաշխարհում դեռևս մինչուրարտական ժամանակներում գոյություն ուներ Վիշապների պաշտամունք՝ ջրի և բերքատվության աստվածության, որը կապված էր ջրանցքների հնագույն համակարգերի հետ։ Բոլոր դեպքերում, ուրարտացիների ոռոգման աշխատանքները ասորիների կողմից բարձր գնահատականին են արժանացել։ Մեջբերենք հատված Ասորեստանի Սարգոն թագավորի Աշուրի աստծուն գրած նամակից.

Ուլխուն՝ սարի ստորոտում ամրապնդված քաղաքը ..., ուր մարդիկ ձկների նման ցամաքում ծարավում են, չեն խմում և չեն հագենում՝ Ուրսան, նրանց թագավորն ու կառավարիչը իր սրտի կամոք ցույց տվեց ջրերի ելքը։ Նա հոսող ջուր տանող ջրանցք փորեց և ջրին ինչպես Եփրատը նա ստիպեց հոսել։ Նա դրանից դուրս եկող անհամար առուներ փորեց և իրոք ոռոգեց արտերը։ Ուլխու քաղաքները անապատային հողերը հնուց ..., նա, ինչպես անձրև, նրանց վրա թափեց պտուղներ և խաղող։ ... ... Այդ անապատային հողերը նա մարգագետին դարձրեց ...։[6]

Ցավոք, Սարգոն II-ը մ.թ.ա. 714 թ.-ի ռազմական արշավանքի ժամանակ ոչնչացրեց Ուլխու քաղաքի ձեռքբերումները, սակայն նրա ավերածությունները որոշ լույս սփռեցին ուրարտական ջրամատակարարման կառուցվածքի վրա։ Սարգոն II-ի նամակից. «Ջրանցքի` նրան սնող հոսքի, ելքը ես փակեցի և հոսող ջուրը ճահճի վերածեցի, նրա հունից բխող առուները, ..., դրանց ստորգետնյա խողովակները արևին իցույց դրեցի ... »: Այդպիսի ստորգետնյա խողովակներ հնագետների կողմից իրոք հայտնաբերվել են մեկ այլ ուրարտական քաղաքի` Էրեբունիի, պեղումների ժամանակ, սակայն այդպիսի ջրախողովակաշարի աշխատանքի սկզբունքները դեռևս անհայտ են մնում։

Անդրկովկասի ուրարտական քաղաքների խողովակներ
Հայտնաբերվել են Էրմիտաժի և Պուշկինի անվ. ԿԱՊԹ-ի հնագիտական արշավախմբերի կողմից Հայաստանի` Կարմիր-Բլուր և Արին-Բերդ բլուրների վրա: .
Erebuni museum stone 1291cropped.jpg
Erebuni museum, Yerevan, Armenia 1221a.jpg
Erebuni museum, Yerevan, Armenia 1232b.jpg
Երկաթյա խողովակներ ուրարտական Թեյշիբաինի քաղաքից։ Խողովակները օգտագործվել են քաղաքին Հրազդան գետից խմելու ջուր մատակարարելու, ինչպես նաև անձրևաջրերի հեռացման համար։
Ուրարտական քարե խողովակներ Թեյշիբաինիից և Էրեբունիից։ Խողովակահատվածը սովորաբար ուներ մոտ 1 մետր երկարություն, արտաքին կտրվածքը՝ 40 սմ, ներքին կտրվածքը՝ 11սմ։ Խողովակի հատվածները մեկը մյուսին հագնելով խողովակաշար էին դառնում։ Խողովակների որոշ հատվածներ, ինչպես կենտրոնի լուսանկարում, ջրախողովակի մաքրման համար ունեին հատուկ բացվածքներ։

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նաև Ռուսախինիլիի ոռոգման շինությունները (Ռուսա II-ի կողմից կառուցված Վանի թագավորության Տուշպա մայրաքաղաքի արվարձան)։ Այդ շինությունները իրենց մեջ ներառնում էին մինչ այժմ գոյություն ունեցող արհեստական Ռուսայի լիճը, որի ժողովրդական անունն է «Սրբացնող լիճ» և ստորգետնյա կոմունիկացիաների բարդ համակարգը։ Մինչև XIX դարի վերջերը գործող և Ռուսախինիլիի տեղում գտնվող հայկական և քրդական գյուղերը ջուր մատակարարող ոռոգման համակարգի ճշգրիտ կառուցվածքը դեռևս անհայտ է, իսկ այդ համակարգի շինարարությունը նկարագրող Ռուսա I-ի սեպագիր արձանագրությունը՝ անհասկանալի[5]։

Գյուղատնտեսությունը[խմբագրել]

Հողագործությունը[խմբագրել]

Հողագործությունը Հայկական լեռնաշխարհում հին ավանդույթներ ունի։ Համաձայն հնագիտական տվյալների՝ հողագործությունը այդ տարածաշրջանում կիրառվում էր նեոլիտի ժամանակներից, դեռևս մ.թ.ա. III հազարամյակում։ Ուրարտական շրջանում հողագործությունը լավ զարգացած էր, հողագործության տեխնիկան բարձր մակարդակի վրա էր և հավանաբար ասորիներից փոխառված։ Հողի մշակման գործիքների մեծ մասը պատրաստվում էր երկաթից, օգտագործվում էին ցլերի զույգի(հազվադեպ՝ քառյակի) համար նախատեսված ծանր գութաններ[3][7]։ Հաջող հողագործություն իրականացնելու համար տարածքների մեծ մասը արհեստական ոռոգում էին պահանջում, այդ իսկ պատճառով Վանի թագավորների կողմից ոռոգման ջրանցքների շինարարությունը տեղանքում կտրուկ խթանում էր հողագործությունը և ապահովում նրա զարգացումը։

Գյուղատնտեսական երկաթյա գործիքներ Վանի թագավորությունից
Urartu Fork.jpg
Urartu Spades.jpg
Erebuni museum, Yerevan, Armenia 1225a.jpg
Վանա լճի շրջակայքում գտնված երկաթյա եղանների մաս և Տոպրախ-կալեի (Տուշպա) պեղումների ժամանակ հայտնաբերած երկաթյա փոցխեր։ XIX դարի գերմանացի հնագետների էսքիզներ։ Ուրարտական երկաթյա գործիքների մնացորդներ (բահ, մանգաղներ, փոցխեր), որ հայտնաբերվել են Կարմիր Բլուրի պեղումների ժամանակ։ Պահվում են Երևանի «Էրեբունի» թանգարանում։

Վանի թագավորությունում աճեցվող մշակաբույսերն էին՝ ցորենը (հիմնականում՝ լատ. Triticum vulgare vill), գարին (լատ. Hordeum vulgare L.), տարեկանը (լատ. Secale L.), կորեկը (երկու տեսակ՝լատ. Panicum miliaceum L. և Panicum italicum L), քնջութը (լատ. Sesamum tal), ոսպը (լատ. Evrum Lens), սիսեռը (լատ. Cicer arietunuva) և այլն։ Այդ բույսերի սերմերը և մնացորդները հայտնաբերվել են ուրարտական քաղաքների՝ մասնավորաբար Կարմիր Բլուրի պեղումների ժամանակ[8]։ Սեպագիր գրություններից հայտնի է նաև, որ Վանի թագավորությունում հաճար են աճեցրել[2]։

Հացահատիկային մշակաբույսերի սերմեր Վանի թագավորությունից։
Պահվում են Երևանի «Էրեբունի» թանգարանում։
Erebuni museum, Yerevan, Armenia 1266a.jpg
Dish in Erebuni museum, Yerevan, Armenia.jpg
Հերթական ցանքի համար նախապատրաստած ցորենի և սիսեռի սերմեր։ Սերմերը հայտնաբերվել են Թեյշիբաինի և Էրեբունի քաղաքների հնագիտական պեղումների ժամանակ։

Հատիկավոր մշակաբույսերը, ավելի հաճախ գարին, մասսայականորեն օգտագործվում էին հաց թխելու, ինչպես նաև գարեջրի պատրաստման համար։ Քնջութն օգտագործվում էր բուսական յուղ ստանալու համար։ Օրինակ, գարու ալյուրից պատրաստված հացի մնացորդներ են հայտնաբերվել Թեյշիբաինի քաղաքի թաղամասերի պեղումների ժամանակ։ Հետազոտողները կարծում են, որ դրա պատրաստման եղանակը շատ նման է հաց թխելու այն եղանակին, որ մինչև այժմ տարածված է Կովկասի որոշ գյուղերում[8]։ Հացահատիկի մշակման համար օգտագործվում էր հատուկ գործիք, երկանքի կամ ջրաղացի տիպի։

Հատիկավորների մշակման ուրարտական գործիքներ
Հայտնաբերվել են Արգիշտիխինիլի և Էրեբունի քաղաքների պեղումների ժամանակ։
Erebuni museum, Yerevan, Armenia 1224a.jpg
Urartian grain bruiser01.jpg
Urartian grain bruiser02.jpg
Վերևում՝հացահատիկն ալյուր դարձնող քարե հատիկածեծիչներ։ Ձախից՝ ձեռքի, աջից՝ ջրաղացի (Հայաստանի ազգագրության թանգարան «Սարդարապատ», Արմավիր). Ձախից՝ քարե հավանգ՝ ձավարեղենի մշակման համար («Էրեբունի» թանգարան, Երևան

Գիտնականները ենթադրում են, որ Վանի թագավորությունում ցորենը համեմատաբար հազվագյուտ և բարձր գնահատվող մշակաբույս էր։ Բնակչությունը հաց պատրաստելու համար հիմնականում կորեկ էր օգտագործում[2]։ Գարին, ինչպես և ցորենը հիմնականում կուտակվում էր թագավորական (ավելի հազվադեպ՝ տաճարային) ամբարներում և օգտագործվում էր պետական կարիքների համար, ինչպես նաև գարեջրի պատրաստման, և, հնարավոր է, ապրանքափոխանակության համար։ Շատ ուրարտական քաղաքներում պահպանվել են սեպագիր արձանագրություններ թագավորական ամբարների շինարարության և դրանց պարունակության մասին։

Էրեբունիի ամբարների վերաբերյալ արձանագրություններ .
Պահվում են Երևանի «Էրեբունի» թանգարանում։
Urartian language stone, Erebuni museum 4a.jpg
Urartian language stone, Erebuni museum 6a.jpg
Գրառման թարգմանությունը. Արգիշտին, Մենուայի որդին, այս ամբարը լցրեց; այստեղ 10 հազար 100 կապի[1]. Գրառման թարգմանությունը.Ռուսան, Էրիմենիի որդին, այս ամբարը լցրեց։ Այստեղ 6848 կապի հացահատիկ կա։[1]

Ուրարտական գրառումներում օգտագործվող «կապի» չափման միավորի ճիշտ իմաստը դեռևս անհայտ է։ Դատելով ուրարտական աղբյուրներից, 19 հազար կապի տարողությունը գերազանցող ամբարներ չեն եղել։ Հայտնի է նաև Սարդուրի II-ի տարեգրության հիշատակումը գարու մեծ քանակության մասին. 1 միլիոն 22 հազար 133 կապի, որը կարող է ամրագրել Սարդուրի II-տիրապետության, այսինքն պետության առավելագույն ծաղկման շրջանում, նրան ենթակա հողերից գարու ընդհանուր տարեկան բերքի ծավալը։ Աճեցվող այլ մշակաբույսերի շարքում հետազոտողները նշում են ուրցը (լատ.՝ Thymus L.), ձմերուկը (լատիներեն՝ Citrullus aedulis Pang) և ձիթատու բույս Camelina microcapra(լատ.)։

Գարեջրագործություն[խմբագրել]

Հնարավոր է գարեջրագործության ավանդույթները փոխառնված լինեն Ասորեստանից։ Ինչպես և Ասորեստանում գարեջրի պատրաստման համար գարու հետ զուգահեռ օգտագործվում էր նաև կորեկը։ Հետուրարտական ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհով և Մեսոպոտամիայով ճանապարհորդող Քսենոֆոնտ անունով մի անտիկ պատմաբան նկարագրում է տեղացիների գարե գինին ինչպես նաև դրա պահպանման և պատրաստման եղանակները։ Քսենոֆոնտի ժամանակներում ընդունված էր գարեջուրը պահել հողի մեջ թաղված կարասներում ու խմել ձողիկով։ Գարեջուրը շատ թունդ էր, սովոր մարդկանց համար հաճելի։ Հետազոտողները կարծում են Վանի թագավորության գարեջրագործության մշակույթը նույնն էր։

Ուրարտական գարեջրի տարաներ։
Պահվում ենԵրևանում, «Էրեբունի» թանգարանում։
Կավե տարաներ, որոնցում հնագետները հայտնաբերել են գարու և կորեկի գարեջրի հետքեր։ Տարաները գտնվել են Կարմիր Բլուրի վրա Թեյշիբաինի քաղաքի պեղումների ժամանակ։ Հնագետներին նաև հաջողվել է տեղայնացնել գարեջրատունը, որ գտնվում էր բերդի ներսում։ Կավե կոտրված հատվածներից հավաքած տարան նախշազարդերի և ցուլերի քանդակված գլուխների հետքեր ունի, հավանաբար, օգտագործվել է բերդի արքունիքում գարեջուր մատուցելու համար։[8]
Urartian pottery, Erebuni museum a.jpg

Այգեգործություն[խմբագրել]

Ոռոգման կազմակերպումը ուրարտացիներին հնարավորություն էր ընձեռնել այգեգործությամբ զբաղվել Հայկական լեռնաշխարհի շատ տարածքներում։ Չնայած այգեգործությունը չի հիշատակվում ուրարտական փաստաթղթերում և այգիները այնպես տարածված չէին ինչպես հացաբույսերը կամ խաղողի բաղերը, հնագետները ուրարտական քաղաքներում և բնակավայրերում հայտնաբերել են մի քանի պտուղների հետքեր։ Օրինակ, հայտնի է, որ Ուրարտուում աճեցվում էր խնձոր, ալուչա, նուռ, դեղձ, բալ և ընկույզ։ Վանա լճի շրջակայքում, նախկին ուրարտական մայրաքաղաքի մոտ, ընդարձակ այգիները պահպանվում, մշակվում էին ընդհուպ մինչև XIX դարի վերջը և, հավանաբար, դեռևս ուրարտական ժամանակներից։

Խաղողագործություն[խմբագրել]

Ուրարտուում խաղողագործությունը շատ լավ էր զարգացած։ Հայկական լեռնաշխարհի բնական պայմանները արհեստական ոռոգման հետ համատեղ համարյա իդեալական պայմաններ էին ապահովում խաղողագործության համար։ Չնայած հնագետները ուրարտական քաղաքների պեղումների ժամանակ չամիչի հետքեր էին հայտնաբերել, հիմնականում, խաղողի բերքը, անկասկած ծառայում էր գինեգործության համար։ Հայտնաբերած խաղողի որթատնկիների մնացորդները գիտնականները դասակարգել են որպես лат. Vitis vinifera։ Նրանց մեջ հաջողվել է տարբերել «Ոսկեհատ» (խարջի), «Գառան դմակ», «Արարատի» ու «Սև խաղող» տեսակները, որոնք աճեցվում են մինչ օրս։

Գինին ուրարտական տնտեսության համար ռազմավարական ապրանք էր։ Ոռոգման ջրանցքներ անց կացնելու և դրանց շրջակայքում անհապաղ խաղողի բաղեր հիմնելու ուրարտական նպատակաուղղված գործունեության բազմաթիվ վկայություններ են պահպանվել։

Գինեգործություն[խմբագրել]

Գինեգործությունը ուրարտական տնտեսության կարևորագույն բնագավառն էր։ Խաղողագործության համար բարենպաստ պայմանները Ուրարտուն դարձրել էին Առաջավոր Ասիայի գլխավոր գինի արտադրողը։ Օրինակ, հարևան Ասորեստանում խաղողագործության համար պայմանները էապես վատն էին, և ասորիները հանգամանքներից կախված ուրարտական գինին ստանում էին կամ որպես տուրք կամ որպես ռազմական ավար կամ ապրանքափոխանակության արդյունքում։ Համարյա բոլոր ուրարտական քաղաքները խոշոր գինու պահեստներ ունեին։ Օրինակ միայն ուրարտական Թեյշիբաինի քաղաքի գինու պահեստների տարողությունը մոտ 370 հազար լիտր էր։ Գինին Ուրարտուում, հավանաբար, պատրաստվում էր նույն եղանակով, ինչ հետագայում կիրառվեց Հին Հունաստանում` գինին երկար ժամանակ արևի տակ պահվում էր կարասներում և դառնում խիտ և քաղցր։ Հնագիտական հետազոտություններով պարզվել է նաև, որ ուրարտացիներին հայտնի էր ծծումբի՝ որպես գինու հիվանդությունների դեմ պայքարի միջոցի, օգտագործման գաղտնիքը։

Գինեգործությունը Ուրարտուում
հնագիտական պեղումների նյութերով։
Urartian pottery, Erebuni museum 1a.jpg
Urartian Wine Pottery01a.jpg
Urartu maran.jpg
Ուրարտուում օգտագործվող գինու կարասներ։ Հայտնաբերված ձախից Կարմիր-Բլուրի և աջից Արգիշտիխինիլիի պեղումների ժամանակ։ Թեյշեբաինիի բերդի գինու մառաններից մեկը։ Մառանը բաղկացած էր 80% հողի մեջ թաղված կարասների շարքերից։ Կարասների վերևի մասում նշումներ էին արվում գինու տեսակի և նրա պահպանման ամսաթվի մասին։
Ֆոտոնկարը Ա. Պ. Բուլգակովի,1950թ։

Թագավորական և պալատական միջոցառումների, ինչպես նաև աստվածներին զոհաբերություններ կատարելու համար, Ուրարտուում օգտագործվում էին գինով լի շքեղորեն զարդարված բրոնզե կաթսաներ (տես՝ Ուրարտուի արվեստ

Անասնապահություն[խմբագրել]

Հայկական լեռնաշխարհում անասնապահությամբ զբաղվել են նեոլիթի ժամանակաշրջանից։ Բնական պայմանները, մեծ լեռնային արոտավայրերի առկայությունը օժանդակում էին անասնապահության զարգացմանը։ Մինչ ուրարտական պետության ձևավորումը անասնապահությունը առաջնակարգ դեր ուներ Նաիրի ցեղախմբի համար։ Մ. թ. ա. II հազարամյակում Նաիրիի բնակավայրերի վրա ասորիների հարձակումների հիմնական նպատակը հենց անասնագողությունն էր։ Ուրարտուում կենտրոնական իշխանության հաստատման և ոռոգման սիստեմատիկ աշխատանքներ սկսելու հետ անասնապահությունը կորցնում է իր առաջնային նշանակությունը, սակայն, անխոս մնում է տնտեսության կարևորագույն ճյուղ։ Բացի դրանից անասունները կարևոր դեր ունեին ուրարտական կրոնում և պարբերաբար զոհաբերության առարկա էին դառնում։

Հնագիտական պեղումների նյութերից հայտնի են Ուրարտուում բազմացվող կենդանիների տեսակները։ Գիտնականները հայտնաբերել են խոշոր եղջերավոր անասունների մնացորդներ (լատիներեն՝ Bos primigenius), այդ թվում՝ ցլի (լատիներեն՝ Bos taurus) և գոմեշի (լատիներեն՝ Bos Bubalis), խոյի և ոչխարի (լատիներեն՝ ovis aries), խոշոր այծի (լատիներեն՝ Capra cylinbri cornis) և ընտանի այծի, խոզի (լատիներեն՝ Sus Scrofa domestica), ինչպես նաև ջեյրանի (լատիներեն՝ Gazella Subqutturosa) և եզատիպ անասունների[2][8]։ Կան նաև կաթի վերամշակման վկայություններ։ Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել ենխնոցիներ, ինչպես նաև սիճուկ պարունակող օրգանական մնացորդներ, որոնք վկայում են Ուրարտուում պանրագործության գոյության մասին։

Ձիաբուծություն[խմբագրել]

Ի տարբերություն անասնապահության, ձիաբուծությունը ռազմավարական նշանակություն ուներ, քանի որ ուրարտական շրջանում ձիերը ծառայում էին մարտական կառքեր կազմելու համար։ Ուրարտուի բարձրադիր մարգագետինները ձիաբուծության, ինչպես նաև անասնաբուծության համար բարենպաստ պայմաններ էին ապահովում։ Ասորեստանը, նման պայմաններ չունենալով, մշտապես բարձր էր գնահատում ուրարտական ձիերը։ Հաճախ ձիերը առգրավվում էին ռազմական արշավանքների արդյունքում։

Սալմանասար IIIի ժամանակների ասորական խորաքանդակ։
Մ. թ. ա. 858թ Սալմանասար III-ի Ուրարտուի վրա կատարած հաջող արշավանքից հետո ձիերի թալանը նկարագրող բրոնզե խորաքանդակի հատված։
Assyrian Urarartian battle captured horses.jpg

Հնագիտական պեղումների տվյալներով Ուրարտուում տարածված էր լատ.՝ Equus caballusտեսակի սովորական ձի։ Գիտնականները համարում են, որ ձին Ուրարտուում ամենատարածված ընտանի կենդանին է [7]։ Հատկապես իր ձիերով հայտնի էր Սուբի գավառը՝ Ուրմիա լճի արևելյան ափին։ Սուբիի քուռակները հատուկ գնահատվել են ասորական Սարգոն II թագավորի կողմից։

Ուղտաբուծությունը[խմբագրել]

Ուրարտական ժամանակներում Հայկական լեռնաշխարհում ուղտերը սակավաթիվ էին, սակայն գնահատվում էին և Ուրարտուում և Ասորեստանում։ Որոշ ասորական և ուրարտական սեպագրություններ հատկապես նշում են ուղտերին, որպես ռազմական գործողությունների արժեքավոր ավար։ Ուղտաբուծության վերաբերյալ հնագիտական վկայությունները քիչ են, չնայած Էրեբունի քաղաքի պեղումների ժամանակ Արին-Բերդ բլուրի վրա ուղտի ոսկորներ են հայտնաբերվել լատ.՝ Camelus dromedarius։

Արհեստներ[խմբագրել]

Դարբնություն[խմբագրել]

Հայկական լեռնաշխարհը, ուր գտնվում էր Ուրարտուն, համարվում է մետալուրգիայի հնագույն կենտրոն։ Մետաղի մշակման առաջին հետքերը թվագրվում են մ. թ. ա. VIII-VII հազարամյակներով, այսինքն մինչ կերամիկական ժամանակաշրջանով։ (Օրինակ, Չայոնու-Տեպեզի բնակավայրի հնագիտական պեղումները Տիգրիս գետի սկզբնամասում հայտնաբերել են պղնձյա իրերի հետքեր)։ Ուրարտուի տարածքում գտնվում էին մի քանի հանածոների ` պղինձի, երկաթի, անագի, կապարի հանքեր, որոնք մեծաքանակ մետաղական իրեր արտադրելու հնարավորություն էին տալիս։

Բրոնզե իրեր Ուրարտուից
Erebuni museum, Yerevan, Armania 1246a.jpg
Spitzhelm urartaisch.JPG
Erebuni museum, Yerevan, Armenia 1251a.jpg
Ուրարտական զինվորի վահան, «Էրեբունի» թանգարան, Երևան Ուրարտական զինվորի սաղավարտ, Բեռլինի թանգարան Արքունիքում օգտագործված գավաթ, «Էրեբունի» թանգարան, Երևան

Կարծիք է տարածված, երկաթի ձուլումը առաջինը ծնունդ է առել Հայկական լեռնաշխարհի տարածքում ոչ ուշ քան մ. թ. ա. հազարամյակում։ Երկաթյա ապրանքները և երկաթի հանածոն Ուրարտուից մատակարարվում էին Մեսոպոտամիա (մասնավորապես Ասորեստան), Միդիա, Իրանի տարածք և դեպի արևմուտք Առաջավոր Ասիա։ Երկաթը ռազմավարական ապրանք էր, քանի որ օգտագործվում էր զենքի արտադրության համար։

Երկաթի ձուլումը Ուրարտուում
Կարմիր-Բլուրի հնագիտական պեղումների նյութերով։
Erebuni museum, Yerevan, Armenia 1232a.jpg
Erebuni museum, Yerevan, Armenia 1236a.jpg
Erebuni museum 1272cropped.jpg
Ձախից աջ.դռների մետաղյա բռնակների ու կողպեքների կտորներ Թեյշիբաինի բերդից; Թորանոթ մետաղի ձուլման համար; սրաքարեր երկաթյա զենքի և գյուղատնտեսական գործիքների մշակման համար։ («Էրեբունի» թանգարան, Երևան

Բրուտագործություն և քարի մշակում[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Խեցեգործությունը Հայաստանում 

Ուրարտական կերամիկական ապրանքների մեծ մասը պարզ էին, առանց այլ հնագույն մշակույթներին հատուկ զարդանախշերի։ Ինչպես Հին աշխարհի այլ պետություններում, կերամիկան Ուրարտուում շատ տարածում ուներ։ Կերամիկական սափորները օգտագործվում էին մթերք պահելու և տարբեր կենցաղային կարիքների համար։ Որոշ խոշոր կավե սափորներ և կաթսաներ, որ օգտագործվում էին զոհաբերության արարողությունների ժամանակ, նուրբ զարդեր և զարդանախշեր ունեին։ Ուրարտուից մնացած քարե իրերը սակավաթիվ են։ Այնուամենայնիվ այնտեղ քարի մշակման ավանդույթներ գոյություն են ունեցել։ Քարե կոպիտ աշխատանքները օգտագործվում էին բերդերի շինարարության ժամանակ, ինչպես նաև Վանա ժայռում քարանձավային խոռոչների ձևավորման ժամանակ։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև նուրբ քարե փորագրությամբ, բազմազան զարդաքանդակներով ապրանքներ։

Կերամիկական իրեր Ուրարտուից
Պահվում է Երևանի «Էրեբունի» թանգարանում
Urartian pottery, Erebuni museum 3a.jpg
Urartian pottery, Erebuni museum 4a.jpg
Erebuni museum, Yerevan, Armenia 1240c.jpg
Կերամիկական նավթի կանթեղ - տիպիկ լուսամփոփ Ուրարտու։ Պալատական սենյակներում դրվում էր բրոնզե կամ երկաթե ջահի վրա։
Տիպիկ սափորԿաթնամթերք պահելու համար։ Կերամիկական հուղակավորության սկահակ։

Ջուլհակություն[խմբագրել]

Ջուլհակությունը Ուրարտուում լավ էր զարգացած, ինչը հնագույն տեքստերով հաստատվում է։ Օրինակ, Մուսասիրից թալանված ավարի ցուցակում Ասորական թագավոր Սարգոն II հիշատակում է 130 բազմերանգ վուշե և բրդյա տունիկաների մասին։ Գտնվել են նաև ուրարտական և ասորական կավե սեպագիր ցուցանակներ՝ պատրաստի բրդի և բրդյա ապրանքների թվարկումներով։ Հնագետները հայտնաբերել են նաև բեռիկ, ջուլհակի հաստոց, իլիկ, ճախարակ, կարի ասեղ, ինչպես նաև հազիվ պահպանված ուրարտական կտորեղեն մասնիկներ։

Ջուլհակությունը Ուրարտուում
Երևանի «Էրեբունի» թանգարանի նյութերով։
Erebuni museum, Yerevan, Armenia 1240a.jpg
Erebuni museum, Yerevan, Armenia 1240d.jpg
Erebuni museum, Yerevan, Armenia 1240b.jpg
Թեյշիբաինիի պեղումների ժամանակ հայտնաբերված կտորեղենի մնացորդներ։ Երկաթյա կարի ասեղներ, Արին-Բերդ։ Ճախարակի համար օգտագործվող իլիկ, Արին Բերդ։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Пиотровский Б.Б. Ванское царство (Урарту) / Орбели И.А.. - Москва։ Издательство Восточной литературы, 1959. - 286 с. - 3500 экз.
  • Меликишвили Г. А. Некоторые вопросы социально-экономической истории Наири-Урарту // Вестник древней истории. - Москва։ 1951. - № 4
  • Пиотровский Б.Б. Кармир-Блур I. Результаты раскопок 1939 - 1949. - Ереван։ Издательство АН Армянской ССР, 1950. - 101 с. - 1500 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 Перевод Н. В. Арутюняна из статьи: Арутюнян Н.В., Оганесян К.Л. Новые урартские надписи из Эребуни // Вестник древней истории. — Москва: 1970. — № 3. — С. 107 — 112.
  2. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named Piotrovski
  3. 3,0 3,1 Арутюнян Н. В. Земледелие и скотоводство Урарту. — Ереван: Издательство АН Армянской СССР, 1964. — 224 с.
  4. Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»
  5. 5,0 5,1 Перевод Г. А. Меликишвили из книги: Меликишвили Г.А. Урартские клинообразные надписи. — Москва: Издательство АН СССР, 1960.
  6. Перевод И. М. Дьяконова с французского подстрочника (F. Thureau-Dangin, Une relation de la huitième campagne de Sargon, Paris, 1912). Русский перевод опубликован в сборнике: Дьяконов И. М. Ассиро-Вавилонские источники по истории Урарту // Вестник древней истории. — Москва: 1951. — № 2 — 4.
  7. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named .D0.9F.D0.B8.D0.BE.D1.82.D1.80.D0.BE.D0.B2.D1.81.D0.BA.D0.B8.D0.B91959
  8. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named Piotrovski2