Ուրագամի Գիոկուդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրագամի Գիոկուդո
ճապ.՝ 浦上玉堂
Ծնվել է1745[1][2][3][…]
ԾննդավայրՕկայամա
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1820(1820-10-10)[3]
Մահվան վայրԿիոտո, Ճապոնիա[4]
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ, երաժիշտ և գեղագիր
Ուշագրավ աշխատանքներSnow Sifted Through Frozen Clouds?
ԱշակերտներUragami Shunkin?
ԶավակներUragami Shunkin?
 Uragami Gyokudō Վիքիպահեստում

Ուրագամի Գիոկուդո (ճապ.՝ 浦上玉堂, うらかみぎょくどう, 1745[1][2][3][…], Օկայամա - հոկտեմբերի 10, 1820(1820-10-10)[3], Կիոտո, Ճապոնիա[4]), Էդո դարաշրջանի ճապոնացի մշակութային գործիչ, նկարիչ, երաժիշտ և պոետ։ «Նան գա» ոճի ներկայացուցիչ։ Իրական անունն է՝ Ուրագամի Կոցիհու (浦上考弼): Ուներ հետևյալ մականունները՝ Բոկուսաի (穆斎), Գիոկուդո (玉堂):

Հակիրճ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրագամի Գիոկուդոն ծնվել է 1745 թվականին՝ Կամոգատա հանում, սամուրայի ընտանիքում։ Յոթ տարեկանում կորցրել է հորը և դարձել Ուրագամի տոհմի գլխավորը, որը ծառայում էր Իկեդե Մասակի թագավորին։ Գիոկուդոն կյանքի առաջին կեսն անցկացրել է բյուրոկրատական հիերարխիական աստիճանները բարձրանալով։ Այդ ճանապարհին նրա ամենաբարձր ձեռքբերումը «օ մեցուկե»-ի գլխավոր տեսուչի պաշտոնն էր։

43 տարեկանում հեռացվել է այդ պաշտոնից և տեղափոխվել ֆորմալ պաշտոնի, որը նրան ավելի շատ ազատ ժամանակ էր տալիս։ Նա մեկնում է Էդո քաղաք, որտեղ սկսում է ուսումնասիրել չժուսիանական հոսքի նեոկոնֆուցիականություն։ Սակայն, շուտով Գիոկուդոն փոխում է իր ուսուցչին և անցնում յանմինական հոսքի հումանիզմի ու ճապոնական դասականության ուսումնասիմանը։ Այդ ժամանակ նա տարվում է յոթնալար «կոտո» երաժշտական գործիքի նվագմամբ և դարձավ Տակիե Ռանկեիի աշակերտը։

1770-ական թվականների վերջին Գիոկուդոն ծանոթություններ է ձեռք բերում այդ շրջանի հայտնի ճապոնացի մշակութային գործիչների հետ և սկսում է նկարել ու գրել բանաստեղծություններ։ 1794 թվականին նա առանց Կամոգգատի հանի ղեկավարի թույլտվության մեկնում է ճամփորդության, այդպիսով ցույց տալով իր բողոքը՝ Կանսեի ռեֆորմի ու յանմինության արգելման դեմ։ Գիոկուդոն կյանքի մնացյալ մասն անցկացրել է Ճապոնիայով ճամփորդելով, «կոտո» նվագելով ու նկարներ նկարելով։ Ծերությունը անցկացրել է Կիոտոյում, որտեղ էլ մահացավ 1820 թվականի հոկտեմբերի 10-ին։

Արևելյան ամպերի ձյունը։ Ճապոնիայի ազգային հարստությունը

Գիոկուդոն չուներ նկարչի համապատասխան կրթություն ու ինքնուրույն է սովորել նկարել։ Նկարչի աշխատանքներից հայտնի են այն նկարները, որոնք արվել են, երբ 60-70 տարեկան էր։ Այդ շրջանում նա մշակել էր ստվերային բնանկարների սեփական ոճը։ Նրա ամենահայտնի աշխատանքը համարվում է «Արևելյան ամպերի ձյունը» բնանկարը[5] և աշնանային «Ոսկեգույն լեռներ» բնանկարը[6]։ Գիոկուդոն նաև թողել է արժեքավոր բանաստեղծական և երաժշտական ժառանգություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
  5. ճապ.՝ 東雲篩雪図, とううんしせつず.
  6. ճապ.՝ 山紅於染図, さんこうおせんず.

Աղբյուրներ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рубель В. А. Японская цивилизация: традиционное общество и государственность. — К. : «Аквилон-Пресс», 1997. — 256 с. — ISBN 966-7209-05-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրագամի Գիոկուդո» հոդվածին։