Ուստիմ Կարմալյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուստիմ Կարմալյուկ, Վասիլի Տրոպինինի աշխատանքի լուսանկարը

Ուստիմ Յակիմովիչ Կարմալյուկ (Կարմելյուկ, ուկրաիներեն՝ Усти́м Яки́мович Кармaлю́к (Кармeлю́к), 1787-1835), Աջափնյա Ուկրաինայի Պոդոլսկի նահանգի գյուղացիական շարժման ղեկավար։

1813-ին կալվածատերերի դեմ Կարմալյուկի սկսած պայքարը գագաթնակետին է հասել 1832-35-ին։ Շարժմանը մասնակցել են շուրջ 20 հազար ճորտ գյուղացիներ, ինչպես նաև քաղաքային չքավորներ և փախստական զինվորներ։ Կարմալյուկը բազմիցս ձերբակալվել է, աքսորվել Սիբիր, սակայն փախչելով՝ վերսկսել պայքարը, որն ընդգրկել է ընդարձակ տերիտորիա և մեծ դեր խաղացել ճորտատիրական կարգերը խարխլելու գործում։ Սպանվել է դավաճանությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png