Ուոլտեր Նորման Հեվորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլտեր Նորման Հևորթ

Հևորթ Ուոլտեր Նորման (1883—1950), անգլիացի քիմիկոս օրգանիկ և կենսաքիմիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1928 թվական)։ Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (փիլիսոփայության դոկտոր, 1910 թվական), 1911 թվականին՝ Մանչեսթրի համալսարանում գիտությունների դոկտոր։ Սանտ Անդրուսի (1912թվականներից), Բիրմինհեմի (1925—1948 թվականներ) համալսարանների և Նյուքասլի Արմսթրոնգ քոլեջի (1920 թվական) պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ածխաջրերի քիմիային։ Ուսումնասիրել է բազմաթիվ շաքարների (ածիկաշաքարի, կաթնաշաքարի, օսլայի, թաղանթանյութի են) հատկությունները և որոշել դրանց կառուցվածքը։ Կատարելագործել է շաքարների անվանակարգումը։ Առաջիններից է, որ իրականացրել է (1933թվականին) ասկորբինաթթվի (վիտամին C) սինթեզը։ Գիտության մեջ մտցրել է կոնֆորմացիա տերմինը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1937 թվական, Կառերի հետ) է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png