Ուշահիդի
Ուշահիդի (աֆրիկյան սուահիլի լեզվից թարգմանվում է որպես «վկայություն» կամ «վկա»), ազատ կոդով և անվճար տարածվող ծրագրային հարթակ է, որը թույլ է տալիս ստանալ որևէ խնդրի շուրջ, օրինակ՝ աֆրիկայում ազգամիջյան բախումների ժամանակ տեղի ունեցող բռնությունների վերաբերյալ ականատեսների վկայությունները էլեկտրոնային փոստի կամ տեքստային կարճ հաղորդագրությունների միջոցով ստանալ և տեղադրել Գուգլ Մեփս[1] էլեկտրոնային վեբ քարտեզի վրա և ստացվող «վկայությունների քարտեզը» արտապատկերել ցանկացած կայքէջում։
Ուշահիդի համակարգը, այսպիսով, օգտագործում է քրաուդսորսինգի՝ «հանրային ջանքի» գաղափարը սոցիալական ակտիվիզմի, հանրային հաշվետվողականության խրախուսման համար՝ օգտագործելով ակտիվիզմի, քաղաքացիական լրագրության և գեոտարածական տվյալների համադրությունը, որն այլ կերպ կոչվում է «ակտիվսիտային քարտեզագրում»։
Կառուցվածքը[խմբագրել]
Ուշահիդի հարթակը հիմնված է Կոհանա (անգլ.՝ Cohana) վեբ-կմախքի վրա (ԿոդԻգնայտեր անգլ.՝ CodeIgniter կմախքի ճյուղավորում)։ Այն պարունակում է Նեքսմո և Քլիքաթել կարճ հաղորդագրությունների ուղարկման համակարգերի ներդրված սատարում։ Ուշահիդիի պաշտոնական հոսթինգ հարթակում տեղակայված կայքերը օգտվում են կարճ հաղորդագրություններ ուղղարկելու առևտրային ծառայությունից։ [2] Ուշահիդին հնարավորություն է տալիս միջներեսում օգտագործել ՕփենՍթրիթՄեփի քարտեզներ, սակայն միևնույն է պահանջում է Գուգլ Մեփսի ԷյՓիԱյ աշխարհագրական կոդավորման (գեոկոդինգի) համար։
Ուշահիդիի առանձին տեղակայումներ, որպես կանոն, գործածում են կարճ հաղորդագրությունների տեղական ծառայությունները։
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Megha Baree (20 November 2008). «Citizen Voices». Forbes Magazine. http://www.forbes.com/global/2008/1208/114.html։ Վերցված է 15 January 2010.
- ↑ «SMS Helps Provide Instant SOS During Times of Crisis - Clickatell and Ushahidi Urge Support to Haiti»։ http://www.clickatell.com/press/press_article.php/154։
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Ուշահիդի պաշտոնական կայքը
- "Remixing the Web for Social Change" (անգլերեն)
- ԹԵԴ (կոնֆերանս): ԹԵԴ ներկայացումներ Ուշահիդիին նվիրված (անգլերեն, այլ լեզուներով ենթագրեր)
- Ինտերակտիվ Լրագրության Ինստիտուտ (անգլերեն)
- Յունայթեդ ֆոր Աֆրիքա (անգլերեն)
- Ուշահիդի Նեքմո հավելման օգտագործման ուղեցույց (անգլերեն)
- Կանաչ․ամ Փրկենք ծառերը։ Հայաստանի համար նախատեսված Ուշահիդի համակարգով գործող կայք (անգլերեն)