Ումբերտո Ջորդանո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ումբերտո Ջորդանո (իտ.՝ Umberto Menotti Maria Giordano; 1867թ. օգոստոսի 28, Ֆոջա ― 1948թ. նոյեմբերի 12, Միլան), իտալացի օպերային երգահան, «վերիզմի» ներկայացուցիչներից մեկը: Գրել է 11 օպերա, որոնցից առավել հայտնիներն են և ներկայումս էլ հաճախակի բեմադրվում են «Անդրե Շենիե» (Andrea Chénier; 1896) և «Ֆեդորա» (Fedora; 1898) օպերաները: