Ուլտրաձայնային հաստոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
U.S. Air Force Lt. Col. Richard Degrosa, second from left, an emergency room doctor with the 86th Medical Group, instructs Airman to use a ultrasound machine in preparation for a simulated in-flight surgery 140117-F-RW714-517.jpg
Nettoyage à ultrasons.jpg

Ուլտրաձայնային հաստոց, ուլտրաձայնի միջոցով նյութերի չափային մշակման համար ծառայող հաստոց, որում ուլտրաձայնային տատանումները հաղորդվում են գործիքին և հղկանյութային սուսպենգիայի մասնիկների միջոցով փոխանցվում մշակվող նյութին։ Ու․ հ-ով մշակման էությունը հիմնված է հղկանյութային սուսպենգիայի թործիչ ազդեցության և սուսպենզիայում տեղի ունեցող կավիտացիոն պրոցեսների վրա, որոնք զգալիորեն արագացնում են մշակվող նյութի ուղղորդված քայքայումը։

Տեսակներ[խմբագրել]

Տարբերում են`

  • Ունիվերսալ ուլտրաձայնային հաստոց, մշակում են բարձր կարծրության, ինչպես նաև փխրուն նյութեր։
  • Ունիվերսալ ուլտրաձայնային հաստոց, որն օգտագործում են նաև դրոշմոցների, մամլակաղապարների՝ բարդ կոնֆիգուրացիա ունեցող մակերևույթների ու անցքերի մաքրամշակման և չափաբերման համար։

Մասնագիտացված ուլտրաձայնային հաստոցը ծառայում է սահմանափակ թվով գործողություններ (օրինակ, դժվար մշակվող կրակաամուր նյութերից պատրաստված դետալների ներքին պարուրակահանում) կատարելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png