Ուլիս (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլիս
UlyssesCover.jpg
հեղինակ Ջեյմս Ջոյս
Բնօրինակ անվանում Ulysses
Երկիր Իռլանդիա
Լեզու անգլերեն
Ժանր(եր) վեպ
հրատարակչություն 1922, փետրվարի 2

Ուլիսես (անգլերեն` Ulysses), իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի երկրորդ վեպն է: Վեպը գրվել է 7 տարում և առաջին անգամ հատվածներով հրատարակվել է ամերիկյան The Little Review ամսագրում 1918-ից մինչև 1920 թվականներին, իսկ 1922 թվականին այն ամբողջությամբ հրատարակվել է Ֆրանսիայում:

Վեպի կառուցվածքը[խմբագրել]


Վեպը պատմում է մի օրվա` 1904թ. հունիսի 16-ի մեջ կատարվող գործողությունների մասին։ Իրադարձությունները կատարվում են Դուբլինում: Հեղինակը մանրամասնորեն նկարագրում է նրա փողոցներն ու շենքերը եւ, ինչպես ինքն է ասում` իր գրքով կարելի կլիներ վերականգնել Դուբլինը, եթե մի օր այն ավերեին ռմբակոծելով։

Մաս I[խմբագրել]

Դրվագ 1 Թելեմաքոս[խմբագրել]

Առավոտյան ժամը 8-ն է։ Բժշկականի փոթորկոտ ուսանող Բաք Մալիգնը հրավիրում է երիտասարդ գրող Սթիվն Դեդլըսին Մարթելլո աշտարակի տանիքը, որտեղ երկուսով ապրում էին։ Նրանց միջեւ կա լարվածություն, կապված այն բանի հետ, որը կուտակվել էր Սթիվենի ականջին հասած Մալիգնի արած դաժան դիտողությունից` նրա վերջերս մահացած մոր մասին եւ նրանից, որ Մալիգնն իրենց մոտ էր հրավիրել նաեւ անգլիացի ուսանող Հեյնիսին։
Նրանք երեքով նախաճաշում են եւ հետո քայլում են դեպի ծովափ, որտեղ Մալիգընը Սթիվնից պահանջում է աշտարակի բանալին եւ երկու փենս` գարեջրի համար։

Դրվագ 2 Նեսթոր[խմբագրել]

Սթիվնը դասավանդում է պատմություն։ Սթիվնը նայում է գեղագիտորեն անհրապույր Սարջընթին եւ փորձում է պատկերացնել Սրջընթի մոր սերը նրա հանդեպ։ Սթիվնը հետո գնում է տնօրենի` Պրն Դիզիի մոտ, ումից նա ստանում է իր աշխատավարձը եւ եւս մի նամակ` տպագրելու նպատակով լրագրի խմբագրություն տանելու համար։ Երկու քննարկում Իրլանդիայի պատմության մեջ եւ տնտեսությունում հրեաների դերի մասին։ Սթիվենի հեռանալու ժամանակ Դիզին անում է վերջին նսեմացնող դիտողությունը հրեաների դեմ, նշելով, թե Իրլանդիան միակ երկիրն է, որը երբեք չի հալածել հրեաներին եւ բացատրելով դա նրանով, որ նրանց ներս չի թողել իրենց երկիր։

Մաս II[խմբագրել]

Դրվագ 4 Կալիպսո[խմբագրել]

Կրկին ժամը 8-ն է, սակայն գործողություններն այս անգամ քաղաքի հակառակ կողմը եւ կատարվում են գրքի երկրորդ գործող անձի` ազգությամբ հրեա Լեոփոլդ Բլումի հետ։ Բլումը գնում է մսավաճառի մոտ` խոզի երիկամներ գնելու։ Տուն վերադառնալով, պատրաստում է նախաճաշ եւ փոստի հետ միասին տանում է իր կնոջը` անկողնում պառկած Մոլլիին։ Նամակներից մեկն ուղարկել է ներա համերգների կազմակերպիչ Բոյլնը։ Բլումն իրեն հաշիվ է տալիս, որ Մոլլին Բոյլնին ընդունելու է իր անկողնու մոտ այդ օրն ավելի ուշ ժամի եւ տառապում է այդ մտքից։ Բլումն ընթերցում է մյուս նամակը, որն ուղարկել է իրենց դուստրը։

Դրվագ 5 Լոտոփագոսներ[խմբագրել]

Բլումն ուղեւորվում է դեպի Վեսթլնդ Րոու փոստատուն, որտեղ ստանում է իր Հենրի Ֆլաուըր կեղծանվնը հասցեագրված մի սիրային նամակ ոմն Մարթա Քլիֆրդից: Նա հանդիպում է մի ծանոթի եւ նրա հետ զրուցելու ժամանակ Բլումը փորձում է սիրավառ հայացքով նայել կողքից անցնող կնոջը, սակայն չի ստացվում: Հետո նա կարդում է նամակը եւ պատառոտում է ծրարը: Նա մտնում է կաթոլիկ եկեղեցի, որտեղ պատարագ է եւ ընկնում է աստվածաբանական մտքերի մեջ: Նա մտնում է դեղատուն եւ գնում է լիմոնի օճառ: Հետո հանդիպում է մի ուրիշ ծանոթի ակամայից տալիս է ձիու Շպրտուք անունը: Վերջում Բլումն ուղեւորվում է բաղնիք:

Դրվագ 6 Հադես[խմբագրել]
Դրվագ 7 Էոլոս[խմբագրել]
Դրվագ 8 Լեսթրիգոններ[խմբագրել]
Դրվագ 9 Սքիլա եւ Քրիբդիս[խմբագրել]
Դրվագ 10 Թափառաժայռեր[խմբագրել]

Ուշագրավ փաստ[խմբագրել]

  • 1998թ. Modern Library հրատարակչության վարկածով վեպը 20-րդ դարի անգլերեն 100 լավագույն վեպերի շարքում նշվել է որպես № 1:[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «100 Best Novels»։ Modern Library։ 2007։ Արխիվացված օրիգինալից 2012-02-09-ին։ http://www.webcitation.org/65JgFOsvk։ Վերցված է 2009-10-23։