Ուիլշիր ծառուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլշիր ծառուղի
անգլ.՝ Wilshire Boulevard
Երկիր ԱՄՆ
Գտնվում էԲևերլի Հիլզ
Երկարություն25 475,91552 մետր

Ուիլշիր ծառուղի (անգլ.՝ Wilshire Boulevard), փողոց է Լոս Անջելես քաղաքում, նահանգ Կալիֆոռնիա, ԱՄՆ։

Ուիլշիր ծառուղին հանդիսանում է Լոս Անջելեսի գլխավոր փողոցներից մեկը։ Այն սկսվում է Գրանդ պողոտայից՝ Լոս Անջելեսի կենտրոնում, և ձգվում է մինչև Օուշն պողոտա՝ Սանտա Մոնիկայում։ Հենց Ուիլշիր ծառուղում են տեղակայված հայտնի երկնաքերերը, որոնք կառուցվել են 1956 թվականից հետո։ Ուիլշիր ծառուղու մի մասը, որն անցնում է Լոս Անջելեսի կենտրոնով, ստացել է «Մղոնների հրաշք» անվանումը։ «Մղոնը» լցված է բուտիկներով, ռեստորաններով, թատրոններով, գիշերային ակումբներով։ Այստեղ են նաև գտնվում գեղարվեստական և հնէաբանական թանգարաններ։

Ուիլշիր ծառուղին հայտնի է իր երթևեկության խցանումներով։ Չնայած Սանտա Մոնիկայի և Բրենտվուդի բաժնում բավականին հանգիստ է, Բևերլի Հիլլզում և Վեստվուդում երթևեկությունն այնքան ծանրաբեռնված է, որ ծանրաբեռնված ժամերին այնտեղով անցնելն գրեթե անհնար է։ Ծառուղում է գտնվում նաև Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]