Ուիլյամ Քեքստոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Քեքստոն
Ծնվել էմոտ 1422[1][2][3][…]
ԾննդավայրՔենթ, Անգլիա
Վախճանվել էմոտ մարտ 1492[4]
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
ԳերեզմանՍուրբ Մարգարիտայի եկեղեցի
Մասնագիտությունլեզվաբան, թարգմանիչ, գրող, հրատարակիչ, դիվանագետ և տպագրիչ
Լեզումիջին անգլերեն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներThe Game and Playe of the Chesse?, Recuyell of the Historyes of Troye?, The history of Jason?, Esope?, Eneydos?, Paris and Vienne?, The lyff of the olde auncyent holy faders hermytes?, The craft for to die for the health of man's soule?, The four sons of Aymon?, The boke of the fayt of armes and of chyvalrye?, The book of good manners?, Thystorye and lyf of the noble and crysten prynce Charles the grete kynge of Fraunce?, The ryal book?, The golden legende?, The book whiche the Knyght of the Toure made?, Dialogues in French and English?, Polychronicon? և The historye of Reynart the foxe?
 William Caxton Վիքիպահեստում

Ուիլյամ Քեքստոն (անգլ.՝ William Caxton, մոտ 1422[1][2][3][…], Քենթ, Անգլիա - մոտ մարտ 1492[4], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի վաճառական, դիվանագետ, գրող և տպագրիչ։ Նա համարվում է առաջին անգլիացին, ով ներկայացրել է տպագրված մամուլը անգլերենով 1476 թվականին և առաջին խանութպանն էր, որը անգլերեն տպագիր գրքեր է վաճառել։

Նրա ծագումն ու ծննդյան ամսաթիվը հայտնի չեն, բայց ենթադրվում է, որ նա ծնվել է 1415 թվականից 1424 թվականների ընթացքում, Քենթի Ուիլդ տարածքի Հադլոում կամ Թենդերդենում։ 1438 թվականին նա աշակերտել է Ռոբերտ Լարջի մոտ, որը Լոնդոնցի մեծահարուստ գործարանատեր էր։ 1450 թվականից սկսած Բրյուգգեում նա ի վերջո բիզնեսի մեջ հաջողության հասավ, իսկ 1453 թվականին բնակություն հաստատեց այնտեղ և դարձավ Լոնդոնի առևտրային ընկերության կառավարիչ։ Բիզնես ճանապարհորդությունների ընթացքում, Քյոլնում նա նկատեց մի նոր տպագրական արդյունաբերություն, որով այնքան հետաքրքրվեց, որ սկսեց տպագրությամբ զբաղվել Բրյուգգեում, համագործակցելով Քոլարդ Մենիսոնի հետ։ Անգլերեն առաջին տպագիր գիրքը Տրոյայի պատմվածքների ժողովածուն է, որը տպագրվել է 1473 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդլոուում գտնվող մի տուն համարվում է Ուիլյամ Քեքստոնի ծննդավայրը, որն ապամոնտաժվեց 1936 թվականին և վերածվեց մի մեծ տան՝ վերակառուցվելով Արևելյան Սասիքսի Ֆորիսթ Ռոույում[5]։

Չոսեր «Քենտերբերյան պատմություններ»

Բերելով տպագրական գիտելիքներն Անգլիա, 1476 թվականին Քեքստոնը ստեղծեց առաջին մամուլը Ուեսթմինսթերյան Աբբայությունում[6]։ Ինչպես հայտնի է առաջին գիրքը, որը հրատարակվել է, եղել է անգլիացի բանաստեղծ Ջեֆրի Չոսերի «Քենտերբերյան պատմությունները» ։ Մեկ այլ վաղ շրջանի աշխատանք է «Փիլիսոփաների ասացվածքները» թարգմանված Էնթընի Վուդվայլի կողմից, որը տպագրվել է 1477 թվականի նոյեմբերի 8֊ին։ «Ոսկե լեգենդ» (1483) և «Ասպետի գիրքը աշտարակում» (1484) Քեքստոնի թարգմանություններն են, որոնք միգուցե Աստվածաշնչյան վաղ տարբերակներն են՝ տպագրված անգլերենով։ Պուբլիուս Օվիդիուս Նասոյի (Օվիդ) պոեմների առաջին թարգմանությունը անգլերենով նա է կատարել[7]։ Քեքստոնի մահվան ճշգրիտ ամսաթիվը անորոշ է։ Սակայն որոշ արձանագրություններից երևում է, որ նա թաղված է Ուեսթմինսթերի Սեյնթ Մարգարեթ եկեղեցում, և ենթադրվում է, որ մահվան հավանական տարեթիվը 1492 թվականի մարտ ամիսն է։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոն․Քեքստոն

Քեքստոնի տպագրած աշխատանքների 80 տոկոսը անգլերեն լեզվով է։ Բավականին մեծ քանակությամբ գործեր է թարգմանել անգլերեն և խմբագրել դրանք։ Ավելի քան 108 գիրք է ստեղծել, որոնցից 87֊ը վերնագրերով, ներառյալ «Եզոպոսի առակները» (1484)։ Նրա թարգմանած 26 գրքերի վերնագրերն իրենն են։ Թարգմանություն կատարելիս Քեքստոնի հիմնական սկզբունքը եղել է ապահովել առավել ճշտգրիտ վերարտադրություն օտարալեզու տեքստերն անգլերեն թարգմանելու համար։ Սակայն տպագրելու շտապողականությունը և նրա ոչ ադեկվատ հմտությունը, որպես թարգմանիչ, հաճախ հանգեցրել է մեծ քանակությամբ ֆրանսերեն բառերի կիրառման և բազմաթիվ թյուրիմացությունների[8]։

Ուեսթմինսթեր

Քեքստոնի ժամանակներում անգլերեն լեզուն արագ փոփոխության էր ենթարկվում և այն աշխատանքները, որոնք նա տպագրել էր, տարբեր էին ոճերով և դիալեկտներով։ Լինելով տեխնիկ, այլ ոչ թե գրող, նա հաճախ էր կանգնում լեզվի ստանդարտացմանը վերաբերող երկընտրանքի առաջ՝ այն գրքերում, որոնք ինքն էր տպագրում[9]։

Պնդում են, որ «ուրվական» (ghost) բառի մեջ "h" տառը Քեքստոնը համր տառ է համարել՝ ֆլամանդերենի ուղղագրական սովորությունների ազդեցության պատճառով[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica.
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. Joan Thirsk, ed. (2007). Hadlow, Life, Land & People in a Wealden Parish 1460 ~ 1600 (PDF). Kent Archaeological Society. էջեր 107–109. ISBN 978-0-906746-70-7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  6. Curiosities of London: Exhibiting the Most Rare and Remarkable Objects of Interest in the Metropolis. D. Bogue. 1855. էջ 4. {{cite book}}: Text "John Timbs" ignored (օգնություն)
  7. Blake, N. F. William Caxton and English Literary Culture. էջ 298.
  8. James A. Knapp, "Translating for Print: Continuity and Change in Caxton's Mirrour of the World," in: Translation, Transformation, and Transubstantiation, ed. Carol Poster and Richard Utz (Evanston, IL: Northwestern University Press, 1998), pp. 65–90.
  9. «Caxton's Chaucer – Caxton's English». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  10. Simon Garfield, Just My Type: A Book About Fonts (New York: Gotham Books, 2011), pp. 82. ISBN 978-1-59240-652-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Քեքստոն» հոդվածին։