Ուիլյամ Հորնբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Հորնբեկ
Ի ծնե անուն՝William Hornbeck
Ծննդյան թիվ՝օգոստոսի 23, 1901
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 19, 1983
Վախճանի վայր՝Վենտուրա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝մոնտաժող
Կարիերա՝1925-1959
Պարգևներ՝
IMDb։ID 0394962

Ուիլյամ Հորնբեկ (անգլ.՝ William Hornbeck, օգոստոսի 23, 1901(1901-08-23)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 19, 1983(1983-10-19) կամ հոկտեմբերի 11, 1983(1983-10-11)[1], Վենտուրա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիլմեր մոնտաժող, իր ժամանակների լավագույն մոնտաժողներից մեկը։ Աշխատել է 280-ից ավելի կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում
4 անգամ ներկայացվել է Օսկարի՝ լավագույն մոնտաժող անվանակարգում, ստացել մեկ Օսկար։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամը Հորնբեկը սկսել է իր կարիերան արդեն տասնչորս տարեկանում, աշխատելով ֆիլմերում տարբեր մասնագիտություններով Բրոդվեյում գտնվող New York Motion Picture Company ընկերությունում։ 1916 թվականին աշխատանքի է ընդունվում է Մակ Սենետի Keystone Film Company ընկերությունում, որտեղ 12 տարի աշխատում է և աշխատել է տասներկու տարի աշխատում է որպես գլխավոր խմբագիր-մոնտաժող, հիմնականում կատակերգական ֆիլմեր մոնտաժելով։

1934 թվականին Հորնբեկը տեղափոխվում է Անգլիա՝ Լոնդոն և աշխատում ռեժիսոր Ալեքսանդր Քորդայի հետ։ Նրանց առավել հայտնի ֆիլմերից են «Սկառլետ Պիմպեռնալ»-ը (1934), «Ապագայի կերպարը» (1936) և «Բաղդադի գողը» (1940)։

1941 թվականին վերադառնում է ԱՄՆ և սկսում համագործակցել Ֆրենկ Քափրայի հետ «Ինչու ենք մենք կռվում» Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող վավերագրական ժապավենում։ 1946 թվականին մոնտաժել է Քափրայի հայտնի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը։ 1949-1953 թթ. սկսում է աշխատել Paramount Pictures-ում և Օսկար է ստանում Ջորջ Սթիվենսի 1951 թվականին նկարահանած «Տեղ արևի տակ» ֆիլմի համար։ Նրա մյուս նշանավոր ֆիլմերից են՝ «Շեյն» (1953), «Ոտաբոբիկ կոմսուհին» (1954) և «Հսկան» (1956)։

Կարճ ժամանակ անց՝ 1960 թվականին, Հորնբեկին նշանակում են Paramount Pictures-ի վերահսկող մոնտաժողի պաշտոնում, ուր նա աշխատում է մինև 1976 թվականը՝ կենսաթոշակի անցնելը։

Ուիլյամ Հորնբեկը հայտնի էր որպես բծախնդիր վարպետ. աշխատանքի ժամանակ միշտ սպիտակ ձեռնոցներ էր հագնում։

3 անգամ ամուսնացած է եղել, առաջին կինը դերասանուհի Մարջորի Քեյնն էր, երկրորդ կինը՝ Ռութ Հորնբեքը։ Իսկ երրորդ կնոջ՝ Ռոզմարի Շիի հետ ամուսնացել է 1945 թվականին և ապրել մինչև մահանալը՝ 1980 թվականը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

4 անգամ առաջադրվել է Օսկար հեղինակավոր մրցանակին, ստացել մեկ Օսկար։

տարի ֆիլմ Օսկար ռեժիսոր դերասաններ
1946 «Այս հրաշալի կյանքը» ներկայացվել է Ֆրենկ Կապրա Ջեյմս Ստյուարտ
Դոննա Ռիդ
Լայոնել Բերիմոր
Թոմաս Միտչել
Հենրի Տրևերս
Ուորդ Բոնդ
Ֆրենկ Ֆայլեն
Սեմուել Հինդս
Գլորիա Գրեհեմ
Բելա Բոնդի
1952 «Տեղ արևի տակ» ստացել է Ջորջ Սթիվենս Մոնտգոմերի Կլիֆթ
Էլիզաբեթ Թեյլոր
Շելլի Ուինտերս
1957 «Հսկան» ներկայացվել է Ջորջ Սթիվենս Էլիզաբեթ Թեյլոր
Դենիս Հոփեր
Ջեյմս Դին
Ռոք Հադսոն
Քերոլ Բեյքեր
1958 «Ես ուզում եմ ապրել» ներկայացվել է Ռոբերտ Ուայզ Սյուզան Հեյվորդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. SNAC — 2010.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • IMDb կայքում Ուիլյամ Հորնբեկի էջ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]