Ուզբեկերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Ուզբեկերեն Վիքիպեդիա
Oʻzbekcha Vikipediya
URL՝uz.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուՈւզբեկերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2003 թ, դեկտեմբեր
Հոդվածների թիվ՝259 583
Էջերի թիվ՝983 354
Խմբագրումների թիվ՝4 269 225
Գրանցված մասնակիցներ՝130 718
Ակտիվ մասնակիցներ՝834
Ադմինիստրատորներ՝17
Խորություն:33.8

Ուզբեկերեն Վիքիպեդիա (ուզբ.՝ Oʻzbekcha Vikipediya), բաժին է Վիքիպեդիայում ուզբեկերեն լեզվով։

Ստեղծվել է 2004 թվականի հունվարին։ Այդ ժամանակ էլ առաջացավ սկզբնական բաժնի էջը[1]։

Հանրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ alexa.com-ի վիճակագրության, Վիքիպեդիան զբաղեցնում է իններորդ տեղը Ուզբեկստանում հաճախելիության կայքերի շարքում՝ Գուգլ, ՅուԹյուբ, Յանդեքս, mail.ru, olx.uz, mover.uz, և kun.uz-ից հետո[2]։

Ուզբեկերեն Վիքիպեդիայում կա 8[3] ադմինիստրատոր (այսինքն շուրջ 0,06% իր ամբողջ մասնակիցների քանակով[4]

Ուզբեկական այբուբենը հանդիսացավ լրացուցիչ պատճառ Ուզբեկերեն Վիքիպեդիայի զարգացման համար, քանի որ կայքը օգտագործում է լատինական այբուբենը։

Հոդվածների բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի Ապրիլի 25-ի դրությամբ Վիքիպեդիայի ուզբեկերեն բաժնում կա 11 ընտրյալ հոդվածներ (ուզբ.՝ Tanlangan maqolalar) և 20 լավ հոդվածներ (ուզբ.՝ Yaxshi maqolalar

Ուզբեկերեն Վիքիպեդիայի ակտիվությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածների քանակի աճը[5]
Քանակ Ամսաթիվը
100 հոդված 15 հունվարի 2006
500 հոդված 24 մայիսի 2006
1000 հոդված 28 մայիսի 2006
2000 հոդված 15 օգոստոսի 2006
4000 հոդված 17 օգոստոսի 2006
7000 հոդված 17 հունվարի 2009
10 000 հոդված 5 հունիսի 2012
20 000 հոդված 5 հուլիսի 2012
30 000 հոդված 31 հուլիսի 2012
40 000 հոդված 27 օգոստոսի 2012
50 000 հոդված 8 նոյեմբերի 2012
60 000 հոդված 29 նոյեմբերի 2012
70 000 հոդված 4 հունվարի 2013
80 000 հոդված 13 փետրվարի 2013
90 000 հոդված 10 մարտի 2013
100 000 հոդված 20 մարտի 2013
110 000 հոդված 21 ապրիլի 2013
120 000 հոդված 9 մայիսի 2013

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր՝ 25 Ապրիլի 2024-ին Վիքիպեդիայի Ուզբեկերեն բաժինը ունի 259 583 հոդված։ Գրանցված են 130 718 մասնակից, նրանցից 834 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 17 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 4 269 225-ը։

Արգելափակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի վերջին ուզբեկերեն Վիքիպեդիան արգելափակում են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Статистика узбекской Википедии (в таблицах)
  2. [«Top Sites in Uzbekistan - Alexa (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին. Top Sites in Uzbekistan - Alexa (անգլ.)]
  3. Ուզբեկերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորների ցանկ
  4. Ուզբեկերեն Վիքիպեդիայի վիճակագրական էջ
  5. Wikimedia News (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]