Ոտաբոբիկ զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկական աստիճան Նիենհագեն ոտաբոբիկ զբոսայգում, Գերմանիա։

Ոտաբոբիկ զբոսայգի, թեմատիկ այգիներ զգայական ապրումների և բնական լավառողջության համար։ Նրանք մշտականապես պահպանվում են մաքուր տեսքով, որպես ոտաբոբիկ զբասանքների բարենպաստ միջավայր։ Ոտաբոբիկ զբասայգիները սովորաբար ունենում են բազում արկածային կայաններ, ուր այցելուները ըմբոշխնում են հողի տարբեր որակները բոբիկ ոտքերի տակ, բոկոտն անցնում են առվակներով, գետակներով ու ավազաններով, ինչպես նաև զբաղվում են ոտային մարմնամարզությամբ, հավասարակշռության զարգացմամբ և մագլցմամբ։ Այսպիսի այգիներում նաև կարելի է հանդիպել խաղահրապարակներ, լողալու լճակներ և տարբեր սարքավորումներ հոտ առնելու, լսելու, տարբեր գույներ տեսնելու և պահված իրերի գոյության զգացողությունների համար։ Ոտաբոբիկ զբոսայգիներիի մի մասը իրենց անվանում են «ոտաբոբիկ արահետ»։

Տեղավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տասը տարիների ընթացքում մի քանի տասնյակ ոտաբոբիկ զբասայգիներ են բացվել Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում։ Ամենաժողովրդային ոտաբոբիկ այգիներից են Նահ գետի մոտակայքում և Սև Անտառում գտնվող Դոռնստետենի այգիները։

Տուրիստական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշված ոտաբոբիկ զբասայգիները կարևոր գործոն են տուրիզմի զարգացման համար՝ յուրաքանչյուրը հյուրընկալելով տարեկան հարյուր հազարավոր այցելուներ։ Ընտանեկան այցելությունների համար բարենպաստ այս այգիները մեծ մասամբ բավականին էժան են կամ անվճար։ Եկամուտը գալիս է մոտակայքում գտնվող ռեստորանների, հյուրանոցների, առողջարանների, կաբելային փոխադրամիջոցների և այլի շահույթների ավելացումից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]