Ոստիկան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոստիկան (պատմ.) պահլավերեն բառ է, նշանակում է հավատարիմ, վստահելի: Հայերենի մեջ (գրաբարում) ոստիկան էին կոչվում թագավորին հավատարիմ և վստահելի մարդիկ, որոնց թագավորը նշանակում էր վերակացու, կուսակալ որևէ գավառի կամ աշխարհի վրա: Արաբական տիրապետության ժամանակաշրջանում ոստիկան էին կոչվում արաբների կողմից Հայաստանի վրա նշանակված կուսակալները: