Ոստայնենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ոստայնենի (ուղեղ)ից)
Ոստայնենի
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասleptomeninx?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էուղեղային թաղանթներ
Անատոմիական տեղայնացումուղեղային թաղանթներ
Լատիներեն անվանումarachnoidea
MeSHA08.186.566.166
Foundational Model of Anatomy9591
Terminologia Anatomica 98A14.1.01.201
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], «Օտտո» գիտական հանրագիտարան և Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
 Arachnoid mater Վիքիպահեստում

Ոստայնենի գլխուղեղի և ողնուղեղի երեք թաղանթներից մեկը։ Այն փափուկ թաղանթ է, որն արտաքինից ծածկում է գլխուղեղը և ողնուղեղը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տեղակայված է մյուս երկու ուղեղապատյանների միջև․ ավելի մակերեսորեն տեղակայված և ավելի հաստ կարծրենու և ավելի խորը տեղակայված նրբենու միջև, որից բաժանված է ենթաոստայնային տարածության միջոցով։ Ոստայնենին հպված է կարծրենու ներսային մակերեսին և բոլոր կողմերից ծածկում է գլխուղեղն ու ողնուղեղը։ Ոստայնենին չի մտնում գլխուղեղի գալարների միջև ձևավորվող ակսենրի խորքը, ինչպես նրբենին, այլ կամրջի նման անցնում է նրանց վրայով։ Ուղեղ-ողնուղեղային հեղուկը հոսում է ենթաոստայնային տարածությունով։ Ոստայնենուց ձևավորվում են պախիոնյան հատիկավորումները, որոնք ոստայնենու փոքր արտափքումներ են կարծր թաղանթի հաստության մեջ և հաղորդակցվում են կարծրենու երակածոցերի հետ և հնարավորություն են տալիս ուղեղ-ողնուղեղային հեղուկին ենթաոստայնային տարածությունից անցնել երակային հուն։

Ոստայնենին և կարծրենին բոլոր տեղամասերում սերտ հպված են միմյանց, իսկ սրբանային երկրորդ ողի մակարդակին միաձուլվում են որպես մեկ թաղանթ։ Կարծրենու և ոստայնենու միջև առկա են որոշ երակներ, որոնց միջոցով ուղեղի երակային համակարգը հաղորդակցվում է կարծրենու երակային համակարգի հետ[3]։

Ոստայնենու՝ գլխուղեղը պատող հատվածը հայտնի է որպես գլխուղեղի ոստայնենի (լատին․՝ arachnoidea encephali), իսկ ողնուղեղը պատող հատվածը՝ ողնուղեղի ոստայնենի (լատին․՝ arachnoidea spinalis)։ Հաճախ ոստայնենին և նրբենին միասին դիտարկում են գալիս որպես մեկ թաղանթ՝ ուղեղի փափուկ թաղանթ (լատին․՝  leptomeninx

Ֆունկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեղ-ողնուղեղային հեղուկը շրջանառում է ենթաոստայնային տարածությունով (ոստայնենու և նրբենու միջև եղած տարածություն)։ Ուղեղ-ողնուղեղային հեղուկն արտադրվում է անոթային հյուսակների (անոթային հյուսակները գտնվում են գլխուղեղի փորոքներում, որոնք ուղղակիորեն հաղորդակցվում են ենթաոստայնային տարածության հետ, այսպիսով ուղեղ-ողնուղեղային հեղուկը ազատորեն շրջանառում է նյարդային համակարգով)։ Ուղեղ-ողնուղեղային հեղուկը թափանցիկ, անգույն հեղուկ է, օրվա ընթացքում արտադրվում մոտ 500 մլ հեղուկ։ Նրա մեջ էլեկտրոլիտների, գլյուկոզայի և pH-ի մակարդակները գրեթե համընկնում են արյան շիճուկում համապատասխան ցուցանիշերին, սակայն արյան առկայությունը ուղեղ-ողնուղեղային հեղուկում միշտ վկայում է ախտաբանության մասին[4]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/193.html
  3. ¨Microscopic Morphology and Histology of the Human Meninges¨. Mar2005. p22-34.
  4. "The intracranial arachnoid mater". Child's Nervous system; Jan2013, Vol29, Issue 1, p17-33, 17p. Authors: Adeeb, Nimer; Deep, Aman; Griessernauer, Christoph; Mortazavi, Martin; Watanabe, Koichi; Loukas, Marios; Tubbs, R.; Cohen, Aaron.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Orlando Regional Healthcare, Education and Development. 2004. "Overview of Adult Traumatic Brain Injuries." Արխիվացված 2008-02-27 Wayback Machine Retrieved on 2008-01-16.
  • Ն․ Կ․ Լիսենկով, Վ․ Խ․ Բուշկովիչ, Մ․ Գ․ Պրիվես «Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք», «Լույս» հրատարակչություն, Երևան, 1974
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոստայնենի» հոդվածին։