Ոսկե Ձկնիկ (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե Ձկնիկ
Համաստեղություն
Լատիներեն անվանումDorado
ՀապավումDor
ԽորհրդանիշՈսկե Ձկնիկ
Մակերես179 քառակուսի աստիճան
Ամենապայծառ աստղչկա; ամենապայծառը՝ α Dor — 3,27m (մ)
Ասուպային հոսքերչկա
Հարևան
համաստեղությունները
Հետազոտության պատմություն
ՀայտնաբերողՊետեր Պլանցիուս
Անվանված էmahi-mahi?
Տեսանելի է ++20°° և −−90°°. լայնությունների միջև:

Ոսկե ձկնիկ (լատին․՝ Dorado), երկնքի հարավային կիսագնդի համաստեղություն։ Երկնքում զբաղեցնում է 179,2 քառակուսի աստիճան մակերես, պարունակում է անզեն աչքով տեսանելի 32 աստղ։ Համաստեղությունում է գտնվում խավարման հարավային բևեռը։

Հայտնի աստղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ է տեղակայված նաև Ոսկե ձկան AB աստղը, որը տվել է շարժվող աստղերի խմբի անվանումը, և Ոսկե ձկան S աստղը՝ տատանվող հիպերհսկաների ամբողջ դասի նախատիպը։ Համաստեղության ամենապայծառ աստղերից մեկը՝ Ոսկե ձկան գամման, նույնպես անվանում է տվել փոփոխական աստղերի դասերից մեկին։ 1987 թվականին Ոսկե ձկան համաստեղությունում պայթեց գերնոր աստղ SN 1987A-ն։ Ոսկե ձկնիկում է գտնվում Խավարածրի հարավային բևեռը և Մագելանի մեծ ամպը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրաձուկը (Xiphias) Յան Գևելիայի «Ուրանոգրաֆիայում»

Ոսկե ձկնիկի համաստեղությունն առաջարկել է Պետեր Պլանցիուսը 1598 թվականին։ Որոշ ժամանակ նրան հենց այդպես էլ անվանում էին, բայց 1627 Ռուդոլֆյան աղյուսակներում Յոհա Կեպլերը առաջարկել է «Սրաձուկ» (լատին․՝ Xiphias) տարբերակը։ Հենց այդ տարբերակով էլ համաստեղությունը հանդիպում է մի շարք հին երկնային քարտեզներում։ Ի դեպ այդ քարտեզնորում պատկերում էին ոչ միայն սրաձկանը այլ նաև սղոցաձուկ։ Մասնավորապես սրաձուկը պատկերվծ է Յան Գեվելիայի «Որանոգրաֆիա» աշխատությունում։ Յոհան Գաբրիել Դոպելմայրի «Atlas Coelestis» աշխատությունում օգտագործվում են երկու անվանումներ՝ «Ոսկե ձկնիկ» (լատին․՝ Dorado) և «Սրաձուկ» (լատին․՝ Xiphias)։ Ջոն Ֆլեմստիդի «Երկնքի քարտեզում», ինչպես նաև Թոմաս Կորբինիանուսի «Mercurii philosophici firmamentum firmianum»-ում պատկերված է սղոցաձուկ և գրված է Ոսկե ձուկ։

Այժմ ընդուված է Պլանցիուսի տված անվանումը՝ Dorado (Ոսկե ձկնիկ)։ Բայց գերմաներենում պահպանվել է «Սրաձուկ» (գերմ.՝ Schwertfisch).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե Ձկնիկ». wikisky.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  • «Ոսկե Ձկնիկ». Астромиф. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  • Jan Ridhpath. «Dorado: The Goldfish». StarTales (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
  • «Dorado» (անգլերեն). на www.constellationsofwords.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.