Ոսկե Ավազներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե Ավազներ
Златни пясъци
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՇրջանՎարնա
ՀամայնքՎարնա
ԲԾՄ24 մետր
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքgoldensands.bg
Ոսկե Ավազներ (Բուլղարիա)##
Ոսկե Ավազներ (Բուլղարիա)

Ոսկե Ավազներ (բուլղ.՝ Златни пясъци)[1][2][3][4], Բուլղարիայի ծովափնյա առողջարանային հանգստավայր։ Գտնվում է ազգային պարկի տարածքում, Վարնայից 18 կմ դեպի հյուսիս–արևելք։ Առողջարանային հանգստավայր է 1957 թվականից։

Հանգստավայրում ձմեռը մեղմ է (հունվարին միջին ջերմաստիճանը 2 °C է), ամառը՝ տաք (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 22.5 °C)։ Տարեկան տեղումների քանակը միջինում կազմում է 430 մմ։

Բուժման համար օգտագործվում են բնական միջոցներ՝ ծովային կլիմա, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներ, աղերով և միկրոտարրերով հարուստ ծովային ջուր, բուժական ցեխ և դեղաբույսերի տարբեր տեսակներ։

Ոսկե Ավազներում կան բազմաթիվ հանգստյան տներ, հյուրանոցներ, առողջարաններ, բուժական վաննաներ, ռեստորաններ և ժամանցի այլ վայրեր։

Տեսարժան վայրերի թվին են դասվում Սուրբ Հովհաննես Մկրտչի մատուռը, Ալաջի ժայռային վանքը (XIV դար) և հանքային ջրի աղբյուրներ։

Զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե Ավազների շրջակայքի ափը

Վարնայի և Բալչիկի միջև ընկած հնագույն անտառներն առաջին անգամ հիշատակվել են Պլինիոսի կողմից՝ որպես առասպելական գաճաճների տուն, ուր այցելել էին Արգոնավորդները։ Մինչև 1950-ական թվականներն այն գրեթե բնակեցված չէր, սակայն օգտագործվում էր զբոսանքների նպատակով։

Որպես հանգստավայր այն սկսեց կիրառվել 1957 թվականից և երկու տասնամյակների ընթացքում վերափոխվեց հանգստյան ժամանակակից համալիրի։

1990-ական թվականներին Ոսկե Ավազները մասնավորեցվեցին և 2000-ականներին դարձան ներդրումների գայթակղիչ վայր։ Ի սկզբանե նախատեսված լինելով 13 000 հյուրանոցային մահճակալների համար՝ 2007 թվականի դրությամբ այն ուներ շուրջ 30 000 հաշվառված մահճակալներ, սակայն ըստ Վարնայի զբոսաշրջային ժողովի աղբյուրների՝ իրական քանակը շատ ավելի բարձր է[5]. ըստ որոշ ոչ պաշտոնական տվյալների՝ շուրջ 90 000[6]։ Ներկայումս հյուրանոցների գերակշիռ մասն առաջարկում է ամեն ինչ ներառող ծառայություն։

Տաք հանքային ջուրը հոսում է Ֆրանգա բարձրավանդակի աղբյուրներից և թափվում սաղարթախիտ անտառների վրայով՝ ձևավորելով Ոսկե Ավազների ազգային պարկը և դարձնելով քաղաքը Արևելյան Եվրոպայի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկը։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրի հյուսիսային մաս
Մինի գոլֆի դաշտ
Զբոսանավեր
Ծովափ

Ոսկե Ավազները հարուստ է բազմաթիվ հյուրանոցներով, առանձնատներով, բնակարանային շինություններով, սպա կենտրոններով, ռեստորաններով, ակումբներով, խաղատներով, առևտրի և զվարճանքի կենտրոններով, սպորտային հաստատություններով և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Географический энциклопедический словарь, с. 179
  2. Иванова О. Е., Лопатин В. В., Нечаева И. В., Чельцова Л. К., "Русский орфографический словарь: около 200 000 слов", Отв. ред. В. В. Лопатин, О. Е. Иванова, 4-е изд., 2015
  3. Розенталь Д. Э., "Большой справочник по русскому языку: Орфография. Пунктуация. Орфографический словарь. Прописная или строчная?", Отв. ред. С. О. Савчук, М. 2011
  4. Словарь географических названий зарубежных стран / отв. редактор А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп.. — М.: Недра, 1986.
  5. Հոդված զբոսաշրջային փաթեթների գների վերաբերյալ, 08.04.2008 (բուլղարերեն)
  6. Հարցազրույց, 07.06.2007 (բուլղարերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]