Ոսկեվազ (գինի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոսկեվազ (այլ կիրառումներ)
Ոսկեվազի գինու նկուղներ

«Ոսկեվազ», Ոսկեվազի գինու գործարանի արտադրած սեղանի սպիտակ անապակ տեսակավոր գինի։ Գինին մշակվել է 1941 թվականից սկսած, Ոսկեհատ (խարջի) խաղողից։ Թնդությունը՝ 12—14 ծավալի %, տիտրվող թթվությունը 5—6 գ/լ։ Ունի սաթի գույն (բացից մուգ), խերեսային երանգ։ Հնացման ընդհանուր ժամկետը՝ 2 տարի։ «Ոսկեվազը» մշակվում է միայն Հայաստանում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 630