Ոսկեբզեզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկեբզեզներ
Chrysochroa rajah thailandica
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Ընտանիք Ոսկեբզեզներ
Լատիներեն անվանում
Buprestidae
Leach, 1815
Տիպիկ ներկայացուցիչներ
Подсемейства


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 114968
NCBI 50527

Ոսկեբզեզներ (լատին․՝ Buprestidae), բզեզների ընտանիք։ Հայտնի է 12 հազար, Հայաստանում՝ 200 տեսակ։ Հանդիպում են Տավուշի և Սյունիքի մարզերում, Արարատյան դաշտում։ Առավել տարածված են սև, դեղձենու, բարդու, փոփոխական և այլն, որոնք վնասում են ծառերը։ Հազվադեպ են Պալլասի, Սողոմոնի, գեղեցիկ ոսկեբզեզները։ Վերջին երկուսը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 3-100 մմ է։ Ծածկույթներն ամուր են՝ վառ մետաղ, փայլով (այստեղից՝ անվանումը)։ Ունեն կարճ, սղոցաձև բեղիկներ, ամուր հոդավորված առաջնաև միջնակուրծք։ Փորիկը կազմված է 5 հատվածից, առաջին երկուսը միաձուլված են։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ են ցերեկը (առավելապես՝ ամռանը)։ Հանդիպում են կերաբույսերի ցողունի և ճյուղերի, որոշ մանր նաև ծաղիկների վրա։ Թրթուրները սպիտակ են, զարգանում են ծառերի կեղևի տակ։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեբզեզներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեբզեզներ» հոդվածին։