Ոչ առևտրային կազմակերպության նպատակային կապիտալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոչ առևտրային կազմակերպության նպատակային կապիտալը (անգլ.՝ endowment - էնդաումենտ) — ոչ առևտրային կազմակերպության ունեցվածքի նվիրատվությունների հաշվին ձևավորված մաս է, որը հավատարմագրային կառավարման է տրված կառավարող կազմակերպությանը եկամտի ստացման համար, որն օգտագործվում է կազմակերպության կանոնադրությամբ սահմանված գործունեության ֆինանսավորման համար։

Ամբողջ աշխարհում էնդաումենտները ձևավորվում են ընդմիշտ։ Միջոցների կառավարումից եկամուտը կարող է օգտագործվել միայն նպակային կապիտալի ձևավորման ժամանակ սահմանված նպատակների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նպատակային կապիտալը ձևավորվել է Պլատոնի կողմից իր ակադեմիայի ֆինանսավորման համար։ Ակադեմիան ունեցել է ավելի քան 900 տարվա պատմություն և փակվել է 529 թ. Յուստիանոս կայստրի հրամանով։

Ներկայիս նպատակային ֆոնդերի ևս մեկ նմանակ ստեղծվել է Մեծ Բրիտանիայում, երբ 1502 թ. լեդի Մարգարետ Բյուֆորտը՝ Հենրի VIII արքայի տատիկը, բարեգործական ներդրում կատարեց Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում աստվածաբանության ամբիոններ ստեղծելու համար։

ԱՄՆ-ում ամենանից հայտնի են Հարվարդի, Յելի, Պրիստոնի և Ստենֆորդի համալսարաններիի նպատակային ֆոնդերը։ Նրանց ծավալը կազմում է միլիարդավոր դոլարներ (մասնավորապես, Հարվարդի համալսարանի էնդաումենտը 2012 թ. արդյունքներով կազմել է $32, 7 մլրդ.)։

Նոբելյան հիմնադրամը ամենահայտնի միջազգային էնդաումենտ-հիմնադրամն է՝ ստեղծված XIX դարում։ Ալֆրեդ Նոբելի կտակին համաձայն, նրա ունեցվածքի վաճառքից ստացված ողջ միջողները պետք է ներդրվեին վստահելի արժեթղթերում, որոնցից ստացվող եկամուտից այսօր վճարվում են մրցանակներ գիտնականներին՝ գիտության մեջ ակնառու նվաճումների համար, և հասարակական գործիչներին՝ խաղաղության նվաճման և պահպանման գործում ներդրման համար։

Նպատակային կապիտալի հիմնադրամի առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակային կապիտալի հիմնադրամի առավելությունն է նրա գործունեության թափանցիկությունը։ Հիմնադրամի գործունեության մեխանիզմը շատ պարզ է. բարեգործները նվիրատվություն են կատարում նպատակային կապիտալի հիմնադրամում, հիմնադրամը միջոցները փոխանցում է կառավարման՝ կառավարող կազմակերպությանը, իսկ ստացված եկամուտը ուղղվում է մեկ կամ մի քանի ոչ առևտրային կազմակերպութոյւնների գործունեության ֆինանսավորմանը։ Նվիրաբերված միջոցները միանգամից չեն ծախսվում որևէ ծրագրի իրականացման համար, այլ գեներացնում են եկամուտ և ֆինանսավորում ծրագիրը երկար ժամանակահատվածում։

Նպատակային կապիտալի հիմնադրամի ձևավորումը հնարավորություն է տալիս ապահովելու ոչ առևտրային կազմակերպությունների մասնակի անկախություն միանգամյա անհատական նվիրաբերություններից և այլ տեսակի ոչ պարբերական դրամական մուտքերից երաշխավորված եկամուտի ստացման շնորհիվ։ Ներդրումները հիմնադրամում հանդիսանում են ոչ առևտրային կազմակերպության նկատմամբ բարձր վստահության դրսևորում։ Նպատակային հիմնադրամ կարելի է ձևավորել միայն այն դեպքում, երբ հասարակությունը վստահ է, որ ոչ առևտրային կազմակերպությունը գործնականում կհետևի իր հայտարարած սկզբունքներին և գործունեության նպատակներին։ Հիմնադրամ ներդրվող գումարները և դրանցից ստացվող եկամուտները չեն հարկվում։ Ֆիզիկական անձանց կողմից ներդրված միջոցների չափով նախատեսված է նվազեցում եկամտային հարկի հարկման բազայից։