Ոչ ակորդային հնչյուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սովորաբար երաժշտական շարադրության մեջ տարբերում թն մեղեդին և նրա ակորդային (հարմոնիկ) նվագակցությունը` ակոմպանեմենտը։

Մեղեդիի ամեն մի հնչյուն կարող է լինել ակորդային կամ ոչ ակորդային։

Հիմնական, տերցիային, կվինտային, սեպտիմային և, վերջապես, նոնային հնչյունները հանդիսանում են ակորդային։ Ոչ ակորդային է ամեն մի այլ հնչյուն, որ չի մտնում տվյալ պահին հնչող ակորդի կազմի մեջ։ Սակայն, երբեմն մեղեդիի զարգացումը հիմնվում է միայն ակորդային հնչյունների վրա։ Օրինակ XVIII դարի և XIX դարի սկզբի երաժշտությանը բնորոշ մեղեդիների զգալի մասը կառուցված է միայն ակորդային հնչյունների շարադրանքով։ Սակայն հաճախ մեղեդին հյուսվում է ակորդային և ոչ ակորդային հնչյունների կապակցված հաջորդականությունից։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հապաղում հնչյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հապաղումը ոչ ակորդային հնչյուն է տակտի ուժեղ (կամ համեմատաբար ուժեղ) մասում. նա ուշացնում է ըստ բարձրության հարևան ակորդային հնչյունի հանդես գալը, որ սովորաբար հանդիպում է անմիջապես հապաղումից հետո։ Բացի հապաղումից մնացած ոչ ակորդային հնչյունները հանդես են գալիս տակտի թույլ մասում։

Անցողիկ հնչյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցողիկ հնչյունը աստիճանական շարժումով անցում է վեր կամ վար` երկու տարբեր ակորդային հնչյունների միջև։

Օժանդակ հնչյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օժանդակ հնչյունը աստիճանական շարժումով, ներքևից կամ վերևից, միացնում է որևէ ակորդային հնչյուն իր կրկնողության հետ։

Կանխիկ հնչյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխիկը (ռուս.՝ предъем) հանդես է գալիս որպես հաջորդող ակորդից վերցված հնչյուն (տակտի թույլ մասում)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի.Դուբովսկի, Ս. Եվսեև, Ի. Սպոսոբին, Վ. Սոկոլով, Հարմոնիայի դասագիրք, Երևան, 1978, Էջ 12-13, 13-15