Ոչխարանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առանց ծածկի ոչխարանոց

Ոչխարանոց, ոչխարները մակաղելու և պահելու տեղ՝ շինություն։ Ոչխարանոցները լինում են ընդհանուր (նախատեսվում է սեռահասակային տարբեր խմբերի համար) և մասնագիտացված (պահում են նույն սեռի և հասակի ոչխարներ) տիպերի։ Առաջինները կառուցում են սովորաբար քիչ ոչխարներ (300—400) ունեցող տնտեսություններում։ Մասնագիտացված ոչխարանոցները նախատեսվում են 800—1000 մաքու կամ 1000—1200 մատղաշի համար։ Դրանց ներսը բաժանված է սեկցիաների (ծնարան, պրոֆիլակտորիա, մատղաշի և մայր մաքու և այլնի համար)։ Ընդարձակ ոչխարանոցները ունեն օդափոխիչներ, ինքնախմոցներ, կերաբաժանիչներ, գոմաղբահավաք սարքեր և այլն։ Հարավային շրջաններում ստեղծվում են նաև առանց ծածկի կամ ծածկով փարախներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։