Ողորմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
Պորտալ Քրիստոնեություն

Ողորմություն, ըստ Աստվածաշունչ Աստծո ողորմածության արդյունք, շնորհ, սիրուց ու գթությունից բխող արարմունք. քրիստոնեական առաքինություններից մեկը։ Ողորմությամբ, Արարչից զատ, կարող է տոգորվել նաև մարդը։ Ըստ «Հայկազեան բառարանի» նշանակում է «գթութիւն», որի բացատրությունը և իմաստը «փափուկ սիրտ, ողորմած սիրտ» ունենալն է։ Ողորմության մասին շատ ենք կարդում Սուրբ Գրքում, բայց շեշտված ձևով հանդիպում ենք Հիսուսի Լեռան քարոզի երանիների մեջ. «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմութիւն պիտի գտնեն»։ Ողորմություն կամ գթությունը, ավետարանական ոգու համաձայն, հավատացյալի ներքին իղձն է՝ օգնելու և բարձրացնելու իր նմանին, որը ընկերային կյանքի խախտված ներդաշնակության պատճառով հայտնվել է ծանր վիճակում։ Ողորմություն կամ գթություն անող քրիստոնյայի մոտ բացառվում է վրեժի, չարամտության, ատելության, քինախնդրության ոգին։ Հիսուսը հորդորել է Ողորմություն կատարել գաղտնաբար, ոչ ի ցույց մարդկանց. «...թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ողորմություն» հոդվածին։