Ողնուղեղի սմքախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ողնուղեղի սմքախտ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններԷրեկտիլ դիսֆունկցիա[1], hyperesthesia?[1] և պարէսթեզիա[1]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-10A52.1
 Tabes dorsalis Վիքիպահեստում

Ողնուղեղի ամքախտ, ողնուղեղի չորուկ (tabes dorsalis)՝ նյարդային համակարգի սիֆիլիսային ախտահարման ուշ ձևերից։ Առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս վարակումից 3—30 (հաճախ՝ մոտ 10) տարի հետո։

Փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթանում է կլինիկական երեք փուլով.

1-ին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

կեղծ արմատային կամ պրեատակտիկ փուլ, սկսվող տաբես, ընթանում է սահող ցավերով մարմնի տարբեր մասերում, լույսի հանդեպ աչքի բբի ռեակցիայի և աքիլլեսյան ջլի ռեֆլեքսի բացակայությամբ։

2-րդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ կամ ատակտիկ փուլում, բացի վերոհիշյալ ախտանշաններից, առաջանում է նաև քայլվածքի խանգարում (հիվանդը քայլում է ճոճվելով)՝ հատկապես մութ պայմաններում կամ աչքերը փակելիս և ներքին օրգանների կրիզներ (ցավեր)։

3-րդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ կամ տաբոպարալիտիկ փուլում ատաքսիան արտահայտված է լինում այնքան ուժեղ, որ հիվանդը չի կարողանում քայլել, նստել և գամվում է անկողնուն։ Ծայրանդամների լուծանքներ չեն լինում։ Աչքի հատակում հայտնաբերվում է տեսողական նյարդի պտկիկի գորշ ապաճում։ Առաջանում են հոդերի ձևախախտումներ, սնուցողական խոցեր (հաճախ կրունկների շրջանում)։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

հակասիֆիլիսային դեղամիջոցներ, պենիցիլին և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Disease Ontology — 2016.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 614