Ողկուզապտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ողկուզապտեր
Botrychium paradoxum
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Վերնաբաժին Պտերանմաններ
Կարգ Ophioglossales
Ընտանիք Իժալեզվազգիներ
Ցեղ Ողկուզապտեր
Լատիներեն անվանում
Botrychium Sw., 1800
Հոմանիշներ[1][2]


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ողկուզապտեր (լատին․՝ Botrychium), բոտրիխիում, իժալեզվազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 36 տեսակ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում՝ 1 տեսակ՝

  • Ողկուզապտեր կիասլուսնաձեվ (Botrychium lunaria

Հանդիպում է Սյունիքի մարզում (Խուստուփ և Արամազդ լեռների վրա), աճում է ալպյան գոտու ճմակալած մարգագետիններում ու մամռապատ խոնավ վայրերում (3000-3200 մ բարձրություններում)։

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կարճ է, բարձրությունը՝ 5-20 սմ։ Տերևը բաժանվում է երկու մասի, ստորինը դեղնականաչավուն է, փետրաբաժան, անպտուղ, վերինը՝ երկար ոտիկով, փետրաբաժան կամ կրկնակի փետրաբաժան, սպորակիր։ Սպորանգիումները կլորավուն են, երկշարք դասավորված, հասունանալուց բացվում են լայնակի ճեղքերով։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

հուն․՝ βότριχιων-ից (botrihion), փոփոխվելով βότρυς-ի (botrus) այսինքն, վրձին կամ փունջ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Genus Botrychium; world species list by Michael Hassler and Brian Swale(անգլ.)
  2. Germplasm Resources Information Network — Genus: Botrychium Sw.(անգլ.)
  3. Фомин А. В. Гроздовник — Botrychium // Флора СССР / Бот. ин-т АН СССР; гл. ред. акад. В. Л. Комаров; ред. первого тома М. М. Ильин. — Л.: Изд-во АН СССР, 1934. — Т. I. — С. 94—100.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Губанов, И. А. и др. Иллюстрированный определитель растений Средней России. — М.։ Т-во науч. изд. КМК, Ин-т технол. исследований, 2002. — Т. 1։ Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 72, 95—98. — ISBN 8-87317-091-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։