Ողբերգական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողբերգական, փիլիսոփայական և գեղագիտական կատեգորիա, որը բացահայտում է կամքի ազատության և անհրաժեշտության փոխհարաբերությունը և արտացոլում կենսականորեն կարևոր արժեքների կործանմանը հանգեցնող, անխուսափելի ու զարգացման տվյալ փուլում անլուծելի անհատական-հասարակական պատմական բախում։

Հայ փիլիսոփա՝ Եզնիկ Կողբացի

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողբերգականը պատահական հանգամանքների արդյունք չէ, այն բխում է կործանվողի էությունից։ Ողբերգականի հիմքում ընկած է այն հակասությունը, որ հենց մարդու ազատ գործողությունն է հանգեցնում անդառնալի կործանման։ Ողբերգականը հարաբերակցում է վեհին, քանի որ անբաժանելի է մարդկային արժանապատվության իդեալից։ Ողբերգականը ունի կոնկրետ հասարակական-պատմական բովանդակություն։ Ի հակադրություն ողբերգականի իդեալիստական ըմբռնման, ըստ որի ողբերգականի էությունը մարդկային գոյության անելանելիության մեջ է, մարքսիստական գեղագիտությունը ողբերգականի հիմնական պատճառ է համարում հակադիր սոցիալական ուժերի բախումը։ Արվեստում ողբերգականի մարմնավորման յուրահատուկ ձև է ողբերգությունը։

Հայ փիլիսոփաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ փիլիսոփայության մեջ Եզնիկ Կողբացին, չքննելով բուն ողբերգականի պրոբլեմը, այնուամենայնիվ անդրադարձել է կամքի ազատության և նախասահմանման փոխհարաբերությանը բացարձակացնելով կամքի ազատությունը և այն պայմանավորելով բանականությամբ։ Կամքի ազատության բացարձակ բնույթն ընդգծել են նաև Հովհան Մայրավանեցին, Անանիա Շիրակացին, Գրիգոր Տաթևացին։ Ստեփանոս Լեհացին մերժելով կամքի ազատության բացարձականության դրույթը, նշել է, որ կամքը կենսագործվում է նախասահմանման միջամտությամբ։ Դատելով երևույթների հիմքում ընկած հակասությունների մասին, նա պնդել է, որ դրանք հանգեցնում են տվյալ երևույթի կործանմանը և մյուսի առաջացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 611