Ոլորտային աստղագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
անհայտ մոլորակ

Ոլորտային աստղագիտություն՝ աստղաչափության բաժին, որն զբաղվում է երկնոլորտի վրա լուսատուների դիրքի ու շարժման ուսումնասիրման մաթեմատիկական մեթոդների մշակմամբ։

Լուսատուները և դրանց շարժումները «պրոյեկտվում են» երկնոլորտի վրա, որը հեշտացնում է դրանց ուսումնասիրությունը։ Անհրաժեշտության դեպքում, կիրառելով աստղագիտական զանազան այլ մեթոդներ, հնարավորություն է ստեղծվում ստանալ լուսատուի իրական տարածական դիրքերն ու շարժումները։ Կախված ուսումնասիրվող երևույթների բնույթից, ոլորտային աստղագիտությունում օգտագործվում են երկնային կոորդինատների հորիզոնական, հասարակածային, խավարածրային և գալակտիկական համակարգեր։ Դրանց նկատմամբ կիրառվում են ոյորտային եռանկյունաչափության օրինաչափությունները, որով հնարավորություն է ստեղծվում լուծել գործնական աստղագիտության մի շարք խնդիրներ որոնցից են ժամանակի չափումը, ժամանակի ճշտումը, օրացույցների կազմում ու դրանց օրինաչափությունների բացահայտումը, տեղի աշխարհագրական կոորդինատների որոշումը, Երկրի առանցքի դիրքի պրեցեսիոն ու նուտացիոն շարժումների չափումը, ինչպես նաև Արեգակի շուրջը Երկրի բոլորման, լուսատուների պարալաքսային տեղափոխման և մթնոլորտում լույսի ճառագայթների շեղման հետևանքով լուսատուների կոորդինատների փոփոխությունների որոշումը։ Ոլորտային աստղագիտության մեթոդները կիրառվում են նաև տիեզերագնացությանան մեջ՝ կողմնորոշվելու, երկնային մարմինների վրայից աստղագիտական դիտումներ կատարելու, լուսատուների փոխադարձ ծածկումներն ուսումնասիրելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 609