Ոզնին մշուշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոզնին մշուշում
ռուս.՝ Ёжик в тумане
ԵրկիրԽՍՀՄ
Ժանրհեքիաթ և ֆիլմ-հեքիաթ
ՀիմքՈզնիին մշուշում
Թվական1975
Պրեմիերա1975
ԼեզուՌուսերեն
ՌեժիսորՅուրի Նորշտեյն
Սցենարի հեղինակՍերգեյ Կոզլով
ՕպերատորԱլեքսանդր Ժուկովսկի
ԵրաժշտությունՄիխաիլ Մերիչով
ԿինոընկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե 29 վայրկյան
 Hedgehog in the Fog Վիքիպահեստում

«Ոզնին մշուշում», Յուրի Նորշտեյնի խորհրդային անիմացիոն ֆիլմ։ Արտադրված է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից 1975 թվականին։ Ֆիլմը ստացել է ավելի քան 35 միջազգայի և ներսովետական մրցանակներ[1]։

1976 թվականին մուլտֆիլմը ստանում է առաջին մրցանակները մուլտիպլիկացիայի սովետական փառատոնում՝ Ֆրունզեում, և ֆիլմեր փոքրերի և երեխաների համար փառատոնում՝ Թեհրանում[2]։ 2003 թվականին «Ոզնին մշուշում» մուլտֆիլմը համարվել է բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմ՝ տարբեր երկրների 140 կինոքննադատների և մուլտիպլիկատորնի հարցման արդյունքում[3][4]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն երեկո Ոզնին գնում էր Արջուկի մոտ աստղերը հաշվելու։ Նրանք նստում էին կոճղին և թեյ ըմպելով դիտում աստղային երկինքը։ Ծխնելույզից աջ Արջուկի աստղերն էին, իսկ ձախ՝ Ոզնու։

Ոզնու պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

13 մժեղներ թռան դեպի բացատ և սկսեցին նվագել իրենց կալա ջութակներով։
Ամպերի ետևից դուրս եկավ լուսինը և ժպտալով լողաց երկնքում։
«Մմմ....ու!..» հոգոց հանեց կովը գետի մոտից։ Ոռնաց շունը և քառասուն լուսնային նապաստակներ վազեցին ճանապարհով։
Գետի մոտ բարձրացավ մշուշ և սպիտակ, տխուր ձին խեղդվեց գետում՝ կրծքի վրա, թվում էր, թե մեծ, սպիտակ բադը լողում է մշուշի միջով։
Ոզնին նստած բլրի վրա՝ սոսենու ետևում, դիտում էր լուսնի շողերով ողողված հովիտը՝ հեղեղված մշուշով։
Այնքան գեղեցիկ էր, որ ժամանակ առ ժամանակ ցնցվում էր, արդյոք երազ չէ դա։
Իսկ մժեղները չէին հոգնել նվագել իրենց ջութակները, լուսնային նապաստակները պարում էին։
«Կպատմեմ, չեն հավատա..» - մտածեց Ոզնին և սկսեց նայել ավելի ուշադիր, որպեսզի հիշի մինչև վերջին տերևը իր ամբողջ հմայքով։
«Ահա և աստղ ընկավ,- նկատեց Ոզնին,- և տերևն իջավ ներքև, եղևնուց մնաց մեկ գագաթ, իսկ հիմա այն լողում է ձիու կողքով։ Ա հետաքրքիր է,- մտածում էր և նա սկսեց դանդաղ իջնել սարից, որպեսզի ինքն էլ մտնի մշուշի մեջ և տեսնի, թե ինչպես է ներսում»։
-Ահա,- ասաց Ոզնին,- ոչինչ չի երևում,- նույնիսկ թաթերը չեն երևում։
-Ձի,- բայց ձին ոչինչ չպատասխանեց։
«Որտեղ է ձին»,- մտածեց Ոզնին։ Շուրջբոլորը մութ էր և թաց։
Կանգնեց նա երկար-երկար և հանկարծ զգաց, որ ոտքերի տակ գետին չկա և նա թռչում է։Շրմփոց։
«Ես գետի մեջ եմ»,- պատկերացրեց Ոզնին և վախից սառեց և սկսեց ձեռքերով խփել տարբեր ուղղություններով։
Երբ ուշքի եկավ, առջվա պես մութ էր և Ոզնին նույնիսկ չգիտեր, թե որտեղ է ցամաքը։
«Թող գետն ինքը տանի ինձ»,- որոշեց Ոզնին։
Ինչքան կարող էր խորը շնչեց և գետի հոսքը տարավ նրան ներքև։
Հանկարծ ինչ-որ մեկը կպավ նրա ետևի ոտքին։
-Ներողություն,-անլսելի ասաց ինչ-որ մեկը,- ով եք և ինչպես եք այստեղ հայտնվել։
-Ես՝ Ոզնի,- նույնպես անլսելի պատասխանեց Ոզնին,- ես ընկել եմ գետը։
-Այդ դեպքում նստեք իմ մեջքին,- միանգամից պատասխանեց ինչ-որ մեկը,- ես կտանեմ ձեզ ցամաք։
Ոզնին նստեց ինչ-որ մեկի մեջքին և մեկ րոպե անց հայտնվեց ցամաքում։
-Շնորհակալություն,- լսելի ձայնով ասաց Ոզնին։
-Չարժի,- պատասխանեց ինչ-որ մեկը, որին Ոզնին անգամ չէր տեսել, և անհետացավ ալիքների մեջ։
«Ահա այսպիսի պատմություն, արդյոք ինչ-որ մեկը կհավատա»։

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարը կառուցված է ըստ Սերգեյ Կոզլովի հեքիաթի։ Նորշտեյնը ֆիլմի մասին ասում էր հետևյալը.

Այնտեղ չկա ոչ մի ինտրիգային գործողություն, չկա ոչ մի շարժման դինամիկա։ Շատ հնարավոր է, որ «Ոզնին մշուշում» մուլտֆիլմում տեղի է ունեցել բոլոր տարրերի երջանիկ համադրում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 Համասովետական փառատոն Ֆրունզեում՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ»
  • 1976 Մանկական և երիտասարդական կինոփառատոն Թեհրանում՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ»
  • 2003 Բոլոր ժամանակների 150 լավագույն ֆիլմեր՝ աշխարհի և Ճապոնիայի, «Բոլոր ժամանակների համար 1 անիմացիոն ֆիլմ»

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունվարին Կիևում՝ Ռևտարսկի և Գեորգիևսկի ծառուղիներում, կանգնեցվել է Ոզնու հուշարձանը։ Այն պատկերված է նստած վիճակում։

«Ոզնին մշուշում»–ը հայտնի է նաև արտերկրում։ 2009 թվականին այս մուլտֆիլմի ծաղրերգությունը օգտագործվել է «Spies Reminiscent of Us»–ի «Гриффины» անիմացիոն ֆիլմում։

«Смешарики» մուլտֆիլմի մի սերիան ստեղծված է «Ոզնին մշուշում» մուլտֆիլմի մոտիվներով։

Դասական անիմատոր Խայաո Միդզակին անվանել է «Ոզնին մշուշում»–ը իր սիրած աշխատանքների թվում, նշելով Նորշտեյնի՝ ակնառու նկարիչ լինելու փաստը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոզնին մշուշում, մուլտֆիլմն ամբողջությամբ