Սպիրիտիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ոգետեսությունից)

Սպիրիտիզմ, ոգետեսություն (լատին․՝ spiritus - հոգի, ոգի), միստիկական հոսանք, որի հիմքում ընկած է հավատը հանդերձյալ աշխարհում մեռյալների հոգիների գոյության և դրանց հետ հաղորդակցվելու հնարավորության նկատմամբ։ Ոգետեսության կողմնակիցները «մշակել» են հաղորդակցվելու ձևեր, այսպես կոչված, մեդիումիզմի հնարներ։

Ծագել է 19-րդ դարի կեսին, ԱՄՆ-ում, հետագայում տարածվել է Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում։

Գրականության մեջ օգտագործվում են նաև ոգեկոչություն, ոգեհարցություն, մեռելահարցություն տերմինները։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիրիտիզմ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 80