Շրջանառու կապիտալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շրջանառու կապիտալ, Ադամ Սմիթի դասական տնտեսագիտության գաղափար։ Կարլ Մարքսի տնտեսագիտական քաղաքականության հիմնական հասկացություններից մեկը։ Շրջանառու կապիտալը, ինչպես հիմնական կապիտալը, արտահայտում է որոշակի արտադրական հարաբերություններ, ձեռնարկատիրության զարգացմանը ներդաշնակ։ Չշփոթել հաշվապահական անձնական շրջանառու միջոցներ տերմինի հետ (երբեմն մաքուր շրջանառու կապիտալ), տարբերությունը ընթացիկ ակտիվների միջև է, ինչպես նաև ընթացիկ պարտավորությունների, ընթացիկ պասիվների միջև, որտեղ շրջանառու կապիտալը ֆինանսական ռեսուրսներն են, ներդրված օբյեկտները, որոնց օգտագործումը իրականացվում է կամ ֆիրմայի միջոցով կամ մեկ վերարտադրողական ցիկլի շրջանակներում կամ կարճ օրացույցային ժամանակամիջոցի շրջանակնորում, (որպես կանոն, մեկ տարուց ոչ ավել)։ Շրջանառու կապիտալը, դա կապիտալ է ներդրվող ընթացիկ գործունեությունում ամեն օպերացիոն ցիկլի ընթացքում։ Հաճախ դա բնութագրվում է ինչպես ընթացիկ ակտիվ, շրջանառու միջոց։ Շրջանառու կապիտալը մասնակցում է միայն մեկ արտադրական ցիկլում և ամբողջությամբ փոխանցում է իր արժեքը մեկ արտադրական ցիկլի համար արտադրանքին, այն ժամանակ երբ հիմնական կապիտալը կրկին մասնակցում է արտադրական պրոցեսին, իր արժեքը արտադրությանը փոխանցում է մասերով։ Այդ պատճառով շրջանառու կապիտալը ավելի արագ է պտտվում, քան հիմնական կապիտալը։ Շրջանառու կապիտալի մասնաբաժնի մեծացման հետ ավանսավորված կապիտալի ընդհանուր գումարում ամբողջ կապիտալի շրջանառության ժամանակը նվազում է։ Ի տարբերություն հիմնական կապիտալի, որը կրկին մասնակցում է արտադրական պրոցեսում, շրջանառու կապիտալը գործում է միայն մեկ արտադրական ցիկլում և ամբողջությամբ փոխանցում է իր արժեքը ամբողջ պատրաստի արտադրանքին։ Շրջանառու կապիտալը բնորոշվում է ոչ միայն ծավալով և կառուցվածքով, այլ նաև ընթացիկ ակտիվների լիկվիդայնությամբ։ Հաշվի առնելով, որ օրինակ արտադրական ռեսուրսները քիչ լիկվիդային են, քան պատրաստի արտադրանքը, իսկ կանխիկ միջոցները բացարձակ լիկվիդային են։ Հատկապես շրջանառու կապիտալի կառավարումը սահմանվում է տնտեսվարող սուբյեկտների կառուցվածքային պատկանելիությամբ։ Այսպես, շրջանառու կապիտալի արտադրական կառուցվածքի ոլորտում սահմանվում է կոնցենտրացիայի աստիճանով, արտադրական պրոցեսի բնույթով և տևողությամբ, նրա նյութայանությամբ, տեղնիկակակն սարքավորումների մակարդակով և այլ փաստերով։ Ձեռնարկատիրական ոլորտում ապրանքանյութական ռեսուրսների արժեքների շրջանառությունը ավելի բարձր է։ Ֆինանսական կորպորացիաներում գերակշռում է կանխիկ միջոցները և նրանց համարժեքները։ Շրջանառու կապիտալի կառավարման արդյունավետությունը սահմանվում է գործոնների շարքով՝ ընթացիկ ակտիվների կառուցվածքով և ծավալով, նրանց լիկվիդայնությամբ, ընթացիկ ակտիվների սեփական և փոխարինող աղբյուրների կազմի հարաբերակցությամբ, մաքուր շրջանառու կապիտալի ծավալով, հիմնական և փոխարինող կապիտալի հարաբերակցությամբ և այլ փոխկապակցված գործոններով։ Առաջին փուլում շրջանառու միջոցները, ունենալով կանխիկ միջոցների սկզբնական տեսք, փոխակերպվում են արտադրական ռեսուրսների, այսինքն շրջանառության ոլորտից անցնում են արտադրության ոլորտ։ Երկրորդ փուլում շրջանառու միջոցները անմիջապես արտադրության պրոցեսում ընդունում են անավարտ արտադրանքի, կիսաֆաբրիկատների և պատրաստ արտադրանքների տեսք։ Երրորդ փուլը շրջանառու միջոցների շրջապտույտը կրկին կատարվում է շրջանառության ոլորտում։ Արդյունքում պատրաստի արտադրանքի վաճառքից շրջանառու միջոցները նորից ընդունում են կանխիկ միջոցների տեսքը։ Ըստ ձևավորման աղբյուրների շրջանառու կապիտալը տարանջատվում է՝ սեփական և պարտքով կապիտալների (ներգրավված)։ Սեփական շրջանառու կապիտալը ձեռնարկությանը ապահովում է ֆինանսական կայունությամբ և տնտեսվարող սուբյեկտի գործառնական անկախությամբ։ Պարտքով կապիտալը ներգրավել է բանկային վարկերի տեսքով, և այլ ձևերով, ծածկում է ձեռնարկության հավելյալ պահանջարկը։ Շրջանառու կապիտալի կառավարումը սերտորեն կապված է իր բաղադրության և հասունության հետ։ Շրջանառու միջոցների որոշակի կառուցվածքները և նույնականացման միտումները տարրերի փոփոխությունները հնարավորություն են տալիս կանխատեսել ձեռնարկության զարգացման պարամետրերը։ Շրջանառու միջոցների կառուցվածքը արտադրությունում, հիմնականում նույնական համապատասխան միջին ցուցանիշ է տնտեսագիտության ոլորտում։ Հատկանշական է, արդյունաբերությունում ընթացիկ ակտիվների մոտ մեկ երրորդը գալիս է բաժնետոմսերի բաժնին։ Միջոցների կեսից ավելին գտնվում են հաշվարկներում, և մասնավորապես դեբիտորական պարտքում։ Կարճաժամկետ ներդրումների և դրամական հաշիվների կշիռը գրեթե 14% է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կ. Մարքս, «Կապիտալ», Երևան, 1954

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]