Շտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շտեյն, շտայն (գերմ.՝ Stein, բառացի քար), որոշ գունավոր մետաղների (պղինձ, նիկել, կապար և այլն) արտադրության միջանկյալ նյութ՝ երկաթի սուլֆիդի և ստացվող մետաղի սուլֆիդի համաձուլվածք։ Օքսիդային հալույթներում գունավոր մետաղների սուլֆիդների փոքր լուծելիության, նրանց հալման համեմատաբար ցածր ջերմաստիճանի (1100 °C-ից ցածր) և բարձր խտության (ավելի քան 4 գ/սմ³) շնորհիվ հալված շտայնն անջատվում է խարամից և նրա տակ առաջացնում առանձին շերտ։ Պղնձի և նիկելի սուլֆիդային հումքերի հալման ժամանակ շտայնում են կուտակվում պղինձը, նիկելը և կոբալտը։ Շտայնը սովորաբար պարունակում է 10—50 % Сu և Ni, 15—25% Տ, մնացածը՝ երկաթ։ Շտայնն առաջանում է նաև կապարապրոցեսներում, երբ հումքի մեջ լինում են պղինձ և ծծումբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 578