Շուշիի շրջան (Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շուշի (շրջան)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս Շուշի (այլ կիրառումներ) և Շուշիի շրջան (այլ կիրառումներ):
Շուշիի շրջան
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակԱրցախի Հանրապետության շրջան
Մտնում էԱրցախ
ՎարչկենտրոնՇուշի
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն5189 մարդ (2015)[1]
Տարածք383 կմ²
Ժամային գոտիUTC+4[2]
Հեռախոսային կոդ26
Ավտոմոբիլային կոդ58
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[3]

Շուշիի շրջան, Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Շուշիի շրջանի մակերեսը կազմում է 381 կմ², բնակչությունը՝ 4.324 մարդ (2005 թ.[4])։ Շրջկենտրոնը Շուշի քաղաքն է՝ 1918-1920 թթ. Արցախի ինքնահռչակ պետության մայրաքաղաքը։ Մակերևույթն ամբողջապես լեռնային է և ծածկված անտառներով և թփուտներով։ Նրա հարավային՝ Հադրութի շրջանին սահմանակից հատվածում վեր է խոյանում Քիրս լեռը, որի ամենաբարձր գագաթը՝ Մեծ Քիրսը, ունի 2748 մ բարձրություն[5]։ Շրջանի տարածքով են անցնում Կարկառ գետի արևելյան վտակը՝ Շուշինկան և արևմտյան վտակ Ղայբալին։ Շրջանի գեղատեսիլ վայրերից է Հունոտի կիրճը։

Շուշիի շրջանը հյուսիս-արևելքում սահմանակցում է Ասկերանի, հարավ-արևելքում Հադրութի, արևմուտքում՝ Քաշաթաղի շրջաններին, հյուսիս-արևելքում՝ Ստեփանակերտ քաղաքին։

2009 թվականի տվյալներով Շուշիի շրջանում կա 8 գյուղական բնակավայր, որոնք միավորված են 6 համայնքներում և մեկ քաղաքային համայնք՝ Շուշի քաղաքը[6]։ 2020-ի Արցախյան 2-րդ պատերազմի արդյունքում Շուշի քաղաքն ու Քարին-Տակ գյուղը անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ 2023-ի ադրբեջանական հարձակման հետևանքով Բարդաձոր, Եղծահող, Կանաչթալա, Հինշեն, Տասը-Վերստ և Լիսագոր գյուղերն ընկան պաշարման մեջ, կտրվելով Արցախի մնացած մասից և Հայաստանից, և զրկվելով գազից, ջրից ու էլեկտրականությունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշին 1752 թվականից սկսած եղել է հանրահայտ բերդ-ամրոց, իսկ 1840 թվականից՝ քաղաք։ 1916 թվականին Շուշիի բնակչությունը կազմել է 43,5 հազար, որի գերակշիռ մասը հայեր էին։ Հետագայում բնակչությունը շեշտակիորեն նվազել է, և 1920 թվականին կազմել 35 հազ․ մարդ։ 1988-1990 թթ․ Ադրբեջանի կողմից քաղաքը բնակեցվել է զգալի թվով ադրբեջանցիներով։ Շուշին հայ ազատամարտիկների կողմից ազատագրվեց 1992 թվականի մայիսի 9-ին։

Շուշիի շրջանը ԼՂԻՄ-ի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի շրջանը զբաղեցրել է ԼՂԻՄ հարավարևմտյան հատվածը՝ Ղարաբաղի լեռնաշղթայի կենտրոնական մասում։ Եղել է մարզի ամենափոքր շրջանը և զբաղեցրել է 0,3 հազար կմ2։ Եթե Շուշիի շրջանի հողային ֆոնդը 1988-ին կազմել է շուրջ 30 հազար հա, որից վարելահողեր՝ 3,7 հազար հեկտար, այգիներ՝ 103 հեկտար, խոտհարքեր՝ 330 հեկտար, արոտավայրեր՝ 16,7 հազար հեկտար, անտառներ՝ 8,3 հազար հեկտար[5]։ Ապա 2016 թ. տվյալներով Շուշիի շրջանի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 12484,83 հա, որից 133,0 հա վարելահողեր են, 26,80 հա բազմամյա տնկարկներ, 548,56 հա խոտհարքեր, 11188,15 հեկտար արոտավայրեր և 588,34 հեկտար այլ հողեր։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղն էր անասնապահությունը։ Արդյունաբերական ձեռնարկներ կային Շուշի քաղաքում և Քարին տակ գյուղում։ 1987 թ. տվյալներով Շուշիի շրջանում կար 27 գյուղական և 1 քաղաքային բնակավայր։ Գյուղական բնակավայրերից կարելի էր թվարկել Քարին տակը, Մեծ Շենը, Հին Շենը, Տասը Վերստը, Լիսագորը, Կանաչ Թալան, Մեծ և Փոքր Խերխանները, Խալֆալին, Ղայբալուն, Շռլանը, Մալի Բեյլուն, Նաբիլար և այլն։ Այլազգիներով բնակեցված վերոհիշյալ գյուղերի մեծ մասն ուներ 5-7 տուն։

Վարչատարածքային բաժանում և բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի շրջանը կազմված է քաղաքային և գյուղական համայնքներից[7][8]։ Ներկայում շրջանի 3 բնակավայր, այդ թվում՝ Շուշի քաղաքը, գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[9][10][11][12]։

Շուշիի շրջանն ունի 7 համայնք, որոնք իրենց մեջ ներառում են 11 բնակավայրեր։ Դրանք են[7]՝

  1. Շուշի համայնք՝ ներառում է Շուշի քաղաքը, որը հանդիսանում է շրջանի վարչական կենտրոնը և Ղայբալիշեն գյուղը,
  2. Եղցահող համայնք՝ ներառում է Եղցահող, Կանաչ Թալա, Տասը Վերստ գյուղերը,
  3. Լիսագոր համայնք՝ ներառում է Լիսագոր գյուղը,
  4. Հին Շեն համայնք՝ ներառում է Հին Շեն և Հունանավ գյուղերը,
  5. Մեծ Շեն համայնք՝ ներառում է Մեծ Շեն գյուղը,
  6. Քարինտակ համայնք՝ ներառում է Քարինտակ գյուղը,
  7. Քիրսավան համայնք՝ ներառում է Քիրսավան գյուղը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշին գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան նախալեռնային փոքր սարահարթի վրա, ծովի մակարդակից 1350-1500 մ բարձրության վրա։ Ընդհանոր առմամբ Շուշին բնութագրվում է մեղմ կլիմայական պայմաններով։ Օդի հուլիսյան միջին ջերմաստիճանը կազմում է +19 °C, իսկ հունվարյանը՝ —1,5 °C։ Մեղմ կլիման, լեռնային մաքուր օդը, շրջապատի գեղեցկությունն ու հանքային ջրերի պաշարները Շուշին դարձրել են առողջարանային, հանգստյան ու զբոսաշրջության կենտրոն[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://web.archive.org/web/20170806181747/http://stat-nkr.am/files/publications/2016/Mardahamar_2015_rus/MAS_2/1_1_45_46.pdf
  2. https://web.archive.org/web/20131109204225/http://www.worldtimezone.com/dst_news/dst_news_nagorno-karabakh01.html
  3. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  4. «Ազգային վիճակագրության Ծառայություն, 2005 թ. մարդահամարի արդյունքները» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  5. 5,0 5,1 Սերգեյ Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 273։
  6. Սերգեյ Մելքումյան, Արցախ-Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Երևան, «Յասոն ՍՊԸ», 2010, էջ 308 — 415 էջ, ISBN 978-9939-829-02-9։
  7. 7,0 7,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  8. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  9. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  10. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  11. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  12. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  13. Սերգեյ Մելքումյան, Արցախ-Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Երևան, «Յասոն ՍՊԸ», 2010, էջ 65 — 415 էջ, ISBN 978-9939-829-02-9։