Շուշիի Մեղրեցոց Ս. Աստվածածին եկեղեցու արական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շուշիի Մեղրեցոց Ս. Աստվածածին եկեղեցու արական դպրոց, արական ուսումնական հաստատություն, որը բացվել է 19-րդ դարի 60-ական թ-ներին։ Սկզբնական շրջանում դպրոցը ունեցել է 20 աշակերտ։ 1874-1875 թթ.-ին դպրոցում արդեն սովորում էին 26 աշակերտ, դասավանդում 1 ուսուցիչ։ 1890-ական թթ.-ին դպրոցը փակվել է և վերաբացվել 1906 թ. աշնանը։ Այն միադասյա էր և ունեցել է 2 բաժանմունք, 70 աշակերտ և 3 ուսուցիչ։ 1915 թ. դպրոցն ուներ 3 բաժանմունք, 126 աշակերտ և 3 ուսուցիչ։ Դպրոցը պահվում էր Մեղրեցոց եկեղեցու միջոցներով, աշակերտների ուսման վարձով և կամավոր նվիրատվություններով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Հ. Հարությունյան, Արցախահայ դպրոցը 5-19-րդ դարերում,Ստեփանակերտ 2000,էջ 42-43