Շորթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շորթում, քրեական իրավունքում հանրային և անձնական սեփականության դեմ ուղղված հանցագործություն․ անձի կամ նրա մերձավորների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց մասին անվանարկող տեղեկություններ հրապարակելու կամ նրանց գույքը ոչնչացնելու սպառնալիքով այդ անձի կառավարման կամ պահպանության ներքո գտնվող անձնական գույքը, գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու պահանջն է։ Անձնական գույքի շորթում է համարվում նաև արարքի կատարումը, օգտվելով տուժողի կախյալ վիճակից։ Շորթումը ավարտված հանցագործություն է սպառնալիքի միջոցով պահանջը ներկայացնելու պահից՝ անկախ հետևանքներից։

Ի տարբերություն կողոպուտի և ավազակության, հանցավորը սպառնում է ներկայացվող պահանջը չբավարարելու դեպքում գործողությունների դիմել (բռնություն գործադրել, անվանարկել և այլն) ապագայում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 548