Շոպական աղցան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոպական աղցան
Sopska salata.jpg
Բուլղարական ուտեստ
աղցան
Մտնում է ազգային խոհանոցների մեջ
Բուլղարիա
Առաջացման երկիր Բուլղարիա
Բաղադրամասեր
Հիմնական լոլիկ, վարունգ, ֆետա պանիր
Հնարավոր սոխ, բուլղարական պղպեղ, սիրենե, մաղադանոս, ձիթապտուղ, ձիթապտղի յուղ, քացախ, աղ

Շոպական աղցան (բուլղարերեն՝ Шопска салата, մակեդոներեն Шопска салата, չեխերեն Šopský salát), Արևելյան Եվրոպայի խոհանոցի ուտեստներից, հայտնի է Բուլղարիայում, Մակեդոնիայում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Ալբանիայում, Չեխիայում։ Ծագումով Արևմտյան Բուլղարիայից (շոպերը բուլղարացիների էթնիկական խմբեր են)։

Աղցանի կազմի մեջ մտնում են հետևյալ բաղադրամասերը՝ լոլիկ, վարունգ, սոխ, բուլղարական պղպեղ (թարմ, մարինացված կամ տապակած), ֆետա պանիր, սիրենե (շոպական պանիր), մաղադանոս, ձիթապտուղ, ձիթապտղի յուղ, քացախ, աղ, մանրացված պղպեղ։ Բանջարեղենն ու կանաչին մանր կտրտում են, որից հետո ավելացնում են մանրացված պանրի և համեմում են ձիթայուղով։

Շոպական աղցան

Շոպական աղցանն համարվում է Բուլղարիայի ազգային ուտեստ ու այնտեղ շատ են պատրաստում բաղադրամասերը տեղադրելով հետևյալ հերթականությամբ՝ ներքևից լոլիկը, հետո վարունգ և վերևից ֆետա պանիրը։ Սպիտակ ֆետա, կանաչ վարունգ ու կարմիր լոլիկ՝ ստացվում է Բուլղարիա դրոշը։

Շոպական աղցանը հաճախ օգտագործվում է նախուտեստի ձևով ռակիի համար։

Աղբյուրներ[խմբագրել]