Շողյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շողյունի տեխնոլոգիայով ջնարակված սափոր (Մեծ Բրիտանիա, մոտ 1815)

Շողյուն, լյուստր (ֆր.՝ lustre - փայլ, լատ.՝ lustrare - լուսավորել), խեցեղեն կերտվածքների ջնարակե մակերեսը զարդանկարելու գունանյութ, որը, վերաթրծումից հետո, մետաղական կամ սադափի փայլով ի հայտ է գալիս առարկայի մակերեսին և ոսկեփայլ, շագանակագույն-ձիթապտղագույն, պղնձակարմիր, մանուշակագույն և այլ տոների հարուստ գունաշարի շնորհիվ ուժեղացնում զարդի գեղանկարչական էֆեկտը։ Շողյունի նախշագարդերով գեղարվեստական խեցեղենը ի հայտ է եկել 8-րդ դարի վերջին 9-րդ դարում Եգիպտոսում (Ֆուսթաթ), Սիրիայում (Ռաքքա), Իրաքում (Սամարա), Իրանում (Շոշ)։ 10-12-րդ դարերում բարձր ծաղկման է հասել Եգիպտոսում, 11-14-րդ դարերում Իրանում, շողյունապատ խեցեգործությունը (երեսապատման սալիկներ, մարդկանց և կենդանիների պատկերներով զարդանախշված սպասք)՝ ազդելով 13-15 դարերի իսպանամավրիտանական շողյունի և 15-16-րդ դարերի շողյունով պատված իտալական մայոլիկայի վրա։

Հայաստանում (Դվին, Անի) շողյունը կիրառվել է 9-11-րդ դարերից հախճապակու արտադրության մեջ։ Շողյունը լայնորեն օգտագործում են գեղարվեստական խեցեգործության վարպետները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 541
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շողյուն» հոդվածին։