Ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանը (այժմ՝ Ռոմանոս Մելիքյանի անվան)։ 1937 թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար-երգչուհի։
Շահել է առաջին մրցանակներ Անդրկովկասի (1934) և ԽՍՀՄ ժողովուրդների (1936) ստեղծագործության ստուգատեսներում։ Մասնակցել է Մոսկվայում հայ գրականության և արվեստի տասնօրյակներին (1939, 1956)։ Հանդես է եկել Հայաստանի և ԽՍՀՄ քաղաքներում ու արտասահմանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 644)։