Շիռլի Մակլեյն
| Շիռլի Մակլեյն | |
|---|---|
դերասանուհի |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Shirley MacLean Beaty |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 24, 1934 |
| Ծննդավայր՝ | Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1955-ից մինչ օրս |
| Ամուսին՝ | Սթիվ Փարքեր |
| Պարգևներ և մրցանակներ՝ | 1 Օսկար, 7 Ոսկե Գլոբուս |
| Երեխաներ՝ | Սաչի Փարքեր (դերասանուհի) |
| Կայք՝ | պաշտոնական կայք |
Շիռլի Մակլեյն (անգլերեն՝ Shirley MacLaine, ապրիլի 24, 1934, Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, դերասան և ռեժիսոր Ուորեն Բիթիի քույրը:
Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում: 6 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1-ը «Քնքշության լեզուն» ֆիլմի համար Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում, 21 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 7-ը:
Առավել հայտնի ֆիլմերից են` «Անախորժություններ Հարրի հետ» (1955), «Աշխարհի շուրջը 80 օրում» (1956), «Օուշենի տասնմեկ ընկերները» (1960), «Բնակարան» (1960), «Մանկական ժամ» (1961), «Նուրբ Իրման» (1963), «Երկու ջորի քույր Սառայի համար» (1970), «Քնքշության լեզուն» (1983), «Երկրորդ շնչառություն» (1992), «Տեսսի թիկնապահը» (1994), «Ժաննա դ'Արկ» (1999), «Վհուկը» (2005), «Խոսակցություններ են գնում» (2005), «Սուրբ Վալենտինի օրը» (2010) և այլն: