Շինջի Կագավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շինջի Կագավա, 2011 թ. լուսանկար

Շինջի Կագավա (ճապ. 香川 真司, 1989, մարտի 17, Կոբե, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ, կիսպաշտպան։

Կարիերա[խմբագրել]

12 տարեկան հասակում նրան հրավիրում են Միյագի ակադեմիա, որտեղից 17 տարեկան Կագավան հրավիրվում է «Սերեզո Օսակա» ակումբ։ Եվ նա դառնում է առաջին ճապոնացի ֆուտբոլիստը, որը ստորագրում է պրոֆեսիոնալ պայմանագիր դպրոցը դեռ չավարտած։

2008թ.Կագավան իր նորամուտն է նշում Ճապոնիայի ազգային հավաքականում, մասնակցելով Կոտ-դ՝Իվուարի հավաքականի հետ խաղին։ Նույն թվականին Կագավան բացում է իր գոլերի հաշիվը գրավելով Արաբական Էմիրությունների-ի դարպասը, ինչպես նաև մասնակցում է օլիմպիական խաղերին։ 2009թ Կագավան դառնում է լավագույն ռմբարկու, իսկ նրա «Սերեզո Օսակա» ակումբը դուրս է գալիս բարձրագույն խումբ։

2010թ նրա գործակալ Թոմաս Կրոտան կազմակերպում է Կագավայի տեղափոխությունը Դորտմունդի Բորուսիա 350 000 եվրո գումարով, 2010թ. օգոստոսի 23-ին Կագավան նշում է իր նորամուտը Բորուսիայի կազմում։

2011թ. Կագավան Ճապոնիայի հավաքականի հետ միասին հաղթում է Ասիայի գավաթը։ Նույն թվականին նա Բորուսիային օգնում է 9 տարի ընդմիջումից հետո նվաճել չեմպիոնական տիտղոսը, այդ առաջնությունում Կագավան դառնում է 8 գոլի հեղինակ և մտնում Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքական։

2012թ. նա ձևակերպում է չեմպիոնական դուբլ և առաջնության ավարտին համաձայնեցվում է նրա տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»։ Հուլիսի 1-ին նա պաշտոնապես ներկայացվում է որպես Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստ ստանալով 26 համարը։

Արտաքին հղումներ[խմբագրել]