Շիկապոչ սոխակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիկապոչ սոխակ
Շիկապոչ սոխակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Կեռնեխներ
Ցեղ Շիկապոչ սոխակ
Տեսակ Շիկապոչ սոխակ
Լատիներեն անվանում
Cercotrichas galactotes (Temminck, 1820)
Հոմանիշներ
  • Erythropygia galactotes
Արեալ
պատկեր
     Բնադրման արեալ

     Ձմեռման արեալ      Կլոր տարին

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 559130
NCBI 869901

Շիկապոչ սոխակ (լատ.՝ Cercotrichas galactotes), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 22-27 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ։ Բարեկազմ է, ամուր կտուցով, պոչը՝ երկար, ծայրը՝ սև ու սպիտակ պտերով։ Մարմինը վերևից մոխրադարչնագույն է, գոտկատեղը, պոչը՝ շիկակարմիր, հոնքերը՝ սպիտակ, ակնաշերտը՝ մուգ։ Շարժվում է թռչկոտելով կամ քայլելով։

Տարածվածություն[խմբագրել]

Տարածված է անմշակ այգիներում, աղբանոցներում, գերեզմանոցներում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։

Բնադրում[խմբագրել]

Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից։ Բնադրում է բանջարանոցներում, խաղողի վազի տակ, աղբանոցներում։ Դնում է 21 մմ տրամագծով, վարդագույն երանգով՝ պտավոր 4-6 ձու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png